Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Մամուլ. Լուսանցքային ուժերն ակտիվանում են

Հոկտեմբեր 26,2011 10:38

Քաղաքական լուսանցքում հայտնված, բայց ԲՀԿ-ի ապահարզանից ոգեւորված ուժերն այս օրերին կրկին կենդանության նշաններ ցույց տվեցին: Ասպարեզից անհետացած անձինք, իշխանության մեջ հայտնվելու երանությամբ ակտիվորեն ասուլիսներ են հրավիրում, հայտարարություններ անում, թե պատրաստ են ընդլայնված կոալիցիա կազմել Հանրապետականի հետ, հարցազրույցներ են տալիս ու հայտարարում, որ Սերժ Սարգսյանը կձախողվի, եթե  որոշի միայն ՕԵԿ-ի հետ գնալ ընտրությունների: Զորօրինակ վերջին օրերին ՀՀԿ-ի հետ համագործակցելու, սատարելու մասին են խոսել Քրիստոնեադեմոկրատական կուսակցության ղեկավար Խոսրով Հարությունյանը, ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանը, ավելորդ է խոսել «հաճախորդացման» դպրոցի տնօրեն Արտաշես Գեղամյանի՝ իշխանությանը սիրահետող հարցազրույցների մասին, երեկ էլ՝ ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը:

 

Չի բացառվում, որ այս ուժերը խաղի մեջ են մտել հենց նախագահականի պատվերով, որպեսզի Ծառուկյանին ցույց տրվի, որ «սուրբ» տեղը դատարկ չի մնա: Քաղաքական  գործիչներից մեկի դիտարկմամբ էլ, այսպիսով նաեւ «քաղաքական արբանյակների հացի խնդիրը կլուծվի»: Չի  բացառվում, որ ոմանք էլ ինքնաբուխ են իրենց ծառայությունները շուկա հանել: Թերեւս առաջիկա օրերին պարզ կդառնա՝ ՀՀԿ-ն կգնա՞ արդյոք ընդլայնված կոալիցիայի:

Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ

«Հրապարակ»

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31