Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Մամուլ. Շարունակում են քննել

Հոկտեմբեր 26,2011 10:33

 

ՀՀ սոցիալական ապահովության պետական ծառայությունում ի հայտ եկած չարաշահումների փաստի առիթով ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչությունում հարուցված քրեական գործի նախաքննությունը դեռեւս շարունակվում է: ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ  կապերի եւ լրատվության վարչությունից  մեզ  տրամադրած տվյալների համաձայն, այս գործով ներկայումս մեղադրանք է առաջադրված 18 անձանց, որոնց մեջ կան ծառայության  ստորաբաժանումների ղեկավարներ եւ սովորական աշխատակիցներ: Պետական բյուջեին պատճառված մի քանի հարյուր միլիոն դրամից այս ընթացքում վերադարձվել է ընդամենը 13 միլիոն դրամ:

 

Այս քրեական գործի շրջանակներում հարցաքննվածների թիվը երեկվա դրությամբ կազմում էր մոտ չորս հազար հոգի: Մեր տեղեկություններով, մասնավորապես, ՀՀ սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին ղեկավար Վազգեն Խաչիկյանը հարցաքննվել է դեռեւս հունիսի վերջերին՝ վկայի կարգավիճակում:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31