Հայաստանցի գրոսմայստերներ Հրանտ Մելքումյանը, Ավետիք Գրիգորյանը եւ երիտասարդ շախմատիստ Վահե Բաղդասարյանը Կորսիկա կղզու Բաստիա քաղաքում մասնակցում են Ֆրանսիայի շախմատի ֆեդերացիայի կազմակերպած «Corsica Masters 2011» միջազգային խոշոր բաց մրցաշարին: Հինգ տուրից հետո Հրանտ Մելքումյանը 4,0 միավորով բաժանում է 3-17-րդ հորիզոնակնները, Ավետիք Գրիգորյանն ու Վահե Բաղդասարյանը վաստակել են 3,5-ական միավոր: Իսկ մրցաշարային աղյուսակը 4,5-ական միավորով գլխավորում են գրոսմայստերներ Լորան Ֆրեսինեն (Ֆրանսիա) եւ Իվան Չեպարինովը (Բուլղարիա):
Աշոտ Հակոբյան
Կարդացեք նաև