Թուրքիայի Իզմիթ քաղաքում ընթացող շախմատի մինչեւ 16 տարեկանների համաշխարհային օլիմպիադայում Հայաստանի հավաքականը երեկ երեկոյան երրորդ հաղթանակը տարավ՝ 3:1 հաշվով առավելության հասնելով Հնդկաստանի նկատմամբ: Մինչ այդ մեր տղաներն առավելության էին հասել նաեւ Արաբական Միացյալ Էմիրությունների <UAE-Team-A>-ի՝ 3,5:0,5 եւ Մոլդովայի՝ 4:0, իրենց հասակակիցների նկատմամբ:
Այսօր կայանալիք չորրորդ տուրից առաջ վերջին օլիմպիադայի հաղթող Հայաստանի պատանեկան հավաքականը թե թիմային եւ թե անհատական միավորներով միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը, իսկ եռյակում հաջորդ երկու տեղերն զբաղեցնում են Վրաստանն ու Ադրբեջանը:
Կարդացեք նաև
1. Հայաստան 6,0 (10,5)
2. Վրաստան 6,0 (10,0)
3. Ադրբեջան 6,0 (9,0)
Աշոտ Հակոբյան