Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԹՄՐԱՆՅՈՒԹԵ ՏՆԱԿԸ

Հոկտեմբեր 25,2011 00:00

NEW

Հոկտեմբերի 24-ին, ժամը 20.00-ին, զննություն է կատարվել Սպիտակի Ս. Ավետիսյան փողոցի թիվ 35 հասցեում գտնվող տան հետնամասի դաշտում գտնվող չբնակեցված վագոն-տնակում:
Տնակից հայտնաբերվել եւ առգրավվել է 1 լ տարողությամբ տարա` կիսով չափ լցված դեղնավուն հեղուկով, «կաֆետին» տեսակի դեղահաբի դատարկ տուփ, 250 գ տարողությամբ տարայով բժշկական սպիրտ, 10 մլ տարողությամբ 6 ներարկիչ — 15 մլ տարողությամբ 4 ներարկիչ, շագանակադարչնագույն նյութով ներծծված բամբակե խծուծներ, կաթսա եւ բաժակ:
Պարզվել է, որ տնակում գտնվող 46-ամյա Արմեն Հ.-ն, անձամբ օգտագործելու նպատակով, նշված տնակում «կաֆետին» տեսակի դեղահաբերից պատրաստել է թմրամիջոց:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Արմեն Հ.-ի նկատմամբ նշանակվել է տոքսիկաքիմիական փորձաքննություն:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել