NEW
Հոկտեմբերի 25-ին, ժամը 01.30-ին, ոստիկանության ծառայողները, թմրանյութ պահելու կասկածանքով, Մեծամոր քաղաքի երկաթուղային կամրջի մոտից բերման են ենթարկել 22-ամյա մի երիտասարդի, որի ձեռքում հայտնաբերվել եւ առգրավվել է ծխախոտի գլանակի մեջ լցված մարիխուանա տեսակի թմրամիջոցի նմանվող զանգված, իսկ տաբատի գրպանից` թղթի փաթեթով նմանատիպ զանգված:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: