Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՎՆԱՍՎԱԾՔՆԵՐԻՑ

Հոկտեմբեր 25,2011 00:00

 NEW

Հոկտեմբերի 24-ին, ժամը 16.00-ին, հիվանդանոցից ոստիկանության Մասիսի բաժնում հաղորդում է ստացվել, որ ոտքի, պարանոցի եւ կրծքավանդակի մասերում սուր կտրող գործիքից ստացած վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել 29-ամյա Դիաննա Մ.-ն, իսկ նախաբազկի մասում` 35-ամյա Արեւիկ Գ.-ն:
Ոստիկանության ծառայողները պարզել են, որ նույն օրը, ժամը 14.00-ի սահմաններում, տանը, վիճաբանության ժամանակ, Դիաննա Մ.-ին, այնուհետեւ վիճաբանությանը միջամտած Արեւիկ Գ.-ին դանակով հարվածել եւ վնասվածքներ պատճառել է Դիաննա Մ.-ի նախկին ամուսինը` նախկինում դատված՝ 29-ամյա Ատոմ Բ.-ն:
Ըստ բժշկի տեղեկանքի` Դիաննա Մ.-ն ի վիճակի չի եղել հաղորդում տալու:
Արեւիկ Գ.-ին տրվել է դատաբժշկի ուղեգիր:
Ատոմ Բ.-ն կալանավորված է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել