Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Վարդանիկը՝ լույս, մենք՝ խավար

Հոկտեմբեր 25,2011 00:00

NEW

\"\" Գյումրու քաղաքապետարանից երեկ ստացել ենք մի երկարաշունչ պատասխան  մեր տպագրած մի քանի տող լուրին, որը տպագրում ենք առանց խմբագրական միջամտությունների՝ մեր ընթերցողներին այս նամակն ամբողջությամբ կարդալու հաճույքից չզրկելու համար:

Ս/թ  հոկտեմբերի 22-ին  Գյումրիում նշվեց  «Քաղաքի օր» տոնակատարությունը: 
Ինչպես եւ ամեն տարի, այս տարի  եւ ս Գյումրիում  բացվեցին  պատմամշակութային   ինքնատիպ կոթողներ, հանգստի կենտրոններ, որոնց թվում էր նաեւ Ղուկասյան եղբայրների կողմից  կառուցած  «Հրաշքների  աշխարհ»  երեխաների ժամանցի   սրահը:
Սակայն,  չգիտես ինչու ,  այս փաստը  թերթա-սայթային   հիստերիա է ծնել:    Մանկական սրահը   կառուցվել է ժամանակին   անխնամ ու տատասկոտ   հողակտորի վրա,  որի   կառուցապատման  արդյունքում,  քաղաքի կենտրոնի եւ ս մի  հատված  դարձել է կոկիկ ու ակնահաճո:
    Հարկ է հիշեցնել, որ  դեռեւ ս 1994 թվականին,  այդ նույն   տեղում,  բոլոր նորմերի խախտմամբ, տեղակայված  էր  գազալցակայան, որի  պայթյունը  նյութական կորուստներ  պատճառեց շրջակա շենքերի բնակիչներին:
Տարածքը ձեռք բերելուց հետո,  Ղուկասյան եղբայրներն  իրականացրել են  մեծածավալ ներդրում բարեկարգելով  այն, կառուցելով  եռահարկ  մանկական սրահ` ժամանակակից  խաղերով:
  Ապշեցնող է, թե ի՞նչն է ցնցել «Առավոտ» թերթին ու այն որպես  ինֆորմացիոն ճարակ  օգտագործած  որոշ  էլեկտրոնային   կայքերին,  որոնք  փորձել են  օրվա   դարչնագույն  PR-ի  սեւ եռակետում պահել  Գյումրու     քաղաքապետին  ու նրա ընտանիքը:
   Մինչդեռ ինտրիգ որոնող,  անկախ  մամուլի անվան տակ  հանդես   եկող մի քանի լրատվամիջոցներն  ու նրանց  սպասարկու     լրագրողները,  քար լռությամբ  եւ ըստ ամենայնի   հուրախությամբ  ընդունեցին  ցանկասիրություն սերմանող   քլաբների  գոյությունը Գյումրիում,  իրական  «ապարանքներ»  ունեցող հարստահարված անձանց գործունեությունն ու դրանում ներգրավված «հերոսներին», մի շարք  ոլորտներում  հասարակական չարիք դարձած երեւ ույթները : 
  Եթե  մանուկների  հանգստի  կենտրոնի բացումը   կարող է  երեսծեծանք դառնալ,  իսկ բարոյալքում տարածող ակումբների գործունեությունը` թերեւ ս  սպասված անակնկալ, ուրեմն ստացվում է, որ հասարակությունը խեղում են   նաեւ մի քանի լրատվամիջոցները, նրանք, ում դավանած  միակ  հավանական  արժեքը   վասակությունն է:  
  Եվ միայն այս իմաստով, անասելի ուրախ ենք  մարդկային նմանօրինակ տեսակների  գոյության համար: Այլապես  հասարակությանը դժվար  կլիներ  տարբերակել լույսը  խավարից,  չարը բարուց, ճշմարիտը կեղծից,  լրատվական հիստերիան պարզ  լրահոսից:  Մյուս մեկնաբանությունները թողնում ենք ընթերցողին:                                 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել