NEW
Հոկտեմբերի 25-ին, ժամը 01.00-ին, ոստիկանության Սյունիքի մարզային վարչության եւ Մեղրիի բաժնի ծառայողները համատեղ ՀՀ ԿԱ ՊԵԿ նախաբացթողումային հսկողության վարչության ու «Ագարակ» հսկիչ անցագրային կետի ՌԴ սահմանային զորքերի զինծառայողների հետ, Մեղրիի մաքսակետում զննության են ենթարկել «ԿամԱԶ-5410» մակնիշի ավտոմեքենան, որի խցիկի նստելատեղի հետեւի մասից հայտնաբերվել եւ առգրավվել է մարիխուանա տեսակի թմրանյութի նմանվող` յուրահատուկ հոտով չոր կանաչ զանգված:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: