NEW
Հոկտեմբերի 24-ին, ժամը 12.00-ին, ոստիկանության Երաեւնի վարչության եւ Արաբկիրի բաժնի ծառայողները Շահսուվարյան փողոցի 6 շենքից բերման են ենթարկել 32-ամյա Վահագն Խաչատրյանին, որը ս/թ օգոստոսի 26-ից Երեւան քաղաքի վարչության կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի` սպանության փորձ, 1-ին մասի, 258 հոդվածի` խուլիգանություն, 4-րդ մասի — 235 հոդվածի` ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը, 1-ին մասի մեղադրանքով:
Վահագն Խաչատրյանը տեղափոխվել է ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ: