NEW
Հոկտեմբերի 24-ին`ժամը 20.55-ին տեղեկատվություն է ստացվել, որ Արագածոտնի մարզում` Ծաղկահովիտ-Նորաշեն ավտոճանապարհի 8-րդ կմ-ում տեղի է ունեցել ավտոպատահար, այրվում են ավտոմեքենաներ:
Տեղում պարզվել է, որ բախվել են «Մերսեդես E-220» մակնիշի 22 ՕՕ 735 պետհամարանիշի եւ «ԳԱԶ-53» մակնիշի առանց պետհամարանիշի ավտոմեքենաները, ինչի հետեւանքով «Մերսեդես E-220»-ը բռնկվել է: «Մերսեդես E-220» մակնիշի ավտոմեքենայի վարորդ, 25-ամյա Արամ Զաքարյանը տեղում մահացել է, իսկ ուղեւոր, 44-ամյա Մերուժան Հովհաննիսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Ծաղկահովիտ գյուղի, այնուհետեւ՝ Գյումրիի «Գյուլբենկյան» հիվանդանոց: Նրա առողջական վիճակը բժիշկների կողմից գնահատվել է միջին ծանրության: