Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«ԵԹԵ ՊԵՏՔ ԼԻՆԻ, ԵՍ ԷԼ ԿԳՆԱՄ»

Հոկտեմբեր 25,2011 00:00

«Հարյուրավոր թուրքեր ցեղասպանությունն ընդունում են: Նրանք օգուտ են տալիս հայ դատին եւ ավելի լավն են, քան մեր կոռուպցիոներները»,- երեկ «Հայելի» ակումբում հայտարարեց երգիչ, երգահան Ռուբեն Հախվերդյանը՝ համեմատելով ցեղասպանությունն արտագաղթի հետ: Նրա կարծիքով՝ տարբերություն չկա, ցեղասպանության ժամանակ են 1,5 միլիոն հայեր զոհվել, թե արտագաղթի հետեւանքով են երկրից հեռացել: «Արտագաղթի պատճառներն են կարեւոր, ոչ թե հետեւանքը»,- նշեց Ռ. Հախվերդյանը: Նա հավելեց, որ արտասահմանում կարող ես քո սիրած գործով զբաղվել եւ առաջ գնալ, իսկ այստեղ՝ ոչ. «Եթե մարդ այստեղ սոված մնա, դա կլինի իդիոտիզմ: Եթե պետք լինի, ես էլ կգնամ»:
Ռ. Հախվերդյանը կասկածամտությամբ է վերաբերվում մեր արմատներին վերադառնալու հարցին, քանի որ «մեր ժողովրդին դուր է գալիս կեղտի մեջ ապրել, էլ ինչպե՞ս կարող են խոսել Կոմիտասից կամ Նարեկացուց»:
Երգչի կարծիքով՝ մշակույթի նախարարությունը հզոր նախարարություն կլինի, եթե զբաղվի նաեւ էկոլոգիայի հարցերով, քանի որ էկոլոգիան մշակույթի մասն է կազմում. «Աղբահանությունն է կարեւոր խնդիր: Բացի այդ՝ վաղը-մյուս օրը ջրի պատերազմ է լինելու, ոչ թե նավթի»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել