Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԱՄՈՒՍԻՆՆԵՐԸ ՄԱՀԱՑԵԼ ԵՆ ՀՐԴԵՀԻՑ

Հոկտեմբեր 25,2011 00:00

Կիրակի օրը Սյունիքի մարզի Քաջարան քաղաքում դժբախտ դեպք է գրանցվել՝ հրդեհ է բռնկվել, որի հետեւանքով ամուսիններ են մահացել: Հոկտեմբերի 23-ին, ժամը 15.35-ի սահմաններում, Սյունիքի մարզային փրկարարական վարչություն ահազանգ է ստացվել, որ Քաջարան քաղաքի Տերյան փողոցի 3-րդ շենքի թիվ 20 բնակարանում հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր ժամանած մարզային փրկարարական ծառայության հրշեջ-փրկարարական մեկ մարտական հաշվարկին հաջողվել է հրդեհը մարել, իսկ բնակարանում գտել են թոշակառու ամուսիններ՝ 1929թ. ծնված Արամայիս Գալստյանի եւ 1933թ. ծնված Ռոզա Սարգսյանի դիակները:
Կատարվում է նախաքննություն՝ հրդեհի պատճառները ճշտելու համար: Նախնական տեղեկատվության համաձայն՝ կրակը խոհանոցում է բռնկվել, ինչն էլ դարձել է ամուսինների տարբեր աստիճանի այրվածքների, ծխահարման եւ մահվան պատճառը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել