Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԿԱԼԱՆԱՎՈՐՎԵԼ ԵՆ ԻՏԱԼԱՑԻՆԵՐ

Հոկտեմբեր 25,2011 00:00

Ոստիկանության ծառայողները վերջերս հայտնաբերել էին Իտալիայի Հանրապետության քաղաքացիներ Վինչենցո Տորինոյին եւ Անտոնիո Կավեին, որոնք մի շարք քաղաքացիներից խարդախությամբ խոշոր չափերի հասնող գումարներ էին կորզել:
Ըստ ՀՀ ոստիկանության լրատվության եւ հասարակայնության հետ կապի վարչության, հոկտեմբերի 21-ին ոստիկանության Արաբկիրի բաժին է ներկայացել 62-ամյա մի քաղաքացի եւ հայտնել, որ դիտելով «Հերթապահ մաս» հեռուստահաղորդումը, ճանաչել է Տորինոյին եւ Կավեին, ովքեր մայիսին Կոմիտասի պողոտայի եւ Գրիբոյեդովի փողոցի խաչմերուկի մոտ, չարաշահելով իր վստահությունը, խաբեությամբ վերցրել են 900 եվրոյին համարժեք դրամ:
Վ. Տորինոն եւ Ա. Կավեն կալանավորված են:
Նախաքննությունը շարունակվում է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել