Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Պոկերի» գործունեությունը դադարեցվել է

Հոկտեմբեր 25,2011 00:00

ՀՀ ազգային անվտանգության ծառայության մարմինների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում կասեցվել է Երեւանի Սոսեի փ. 13 հասցեում գտնվող «Երեւանի ժամացույցների գործարան» ԲԲԸ-ի վարչական շենքի վարձակալած տարածքում գործող ապօրինի խաղատան՝ «Պոկեր ակումբի» գործունեությունը: Ըստ ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնի հաղորդագրության, ՀՀ ԱԱԾ վարչական շենք բերման են ենթարկվել «Պոկեր ակումբի» կազմակերպիչ Հովհաննես Կարապետի Ալեքսանյանը, ակումբի 3 դիլեր, 1 մատուցող եւ 9 այցելու (այդ թվում՝ օտարերկրյա քաղաքացիներ):
Պարզվել է, որ Հ. Ալեքսանյանի «Պոկեր ակումբը» գործել է «Շահումով խաղերի եւ խաղատների մասին» ՀՀ օրենքի պահանջների (խաղատուն կամ շահումով խաղ կարող է կազմակերպվել միայն համապատասխան լիցենզիայի առկայության դեպքում, քաղաքային համայնքների վարչական սահմաններից դուրս) խախտմամբ: ՀՀ քրեական օրենսգրքի 188 (ապօրինի ձեռնարկատիրություն) եւ 205 (հարկերը, տուրքերը կամ պարտադիր այլ վճարումները վճարելուց չարամտորեն խուսափելը) հոդվածներով նախատեսված հանցագործության հատկանիշներով նախապատրաստվում են նյութեր՝ ՀՀ ԱԱԾ Քննչական վարչություն փոխանցելու համար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել