Ատոմակայանի՝ աշխատավարձերի բարձրացում պահանջող աշխատակիցները կարծես թե նահանջում են: Այս խնդրի լուծման համար երեկ նրանք հանդիպել են ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանի հետ եւ քննարկել: Թե ինչպե՞ս է հաջողվել նախարարին համոզել ատոմակայանի աշխատակիցներին վերադառնալ աշխատանքի, նախարարության լրատվական բաժնից չպարզաբանեցին: Միայն հայտնեցին, որ քննարկում է տեղի ունեցել եւ որոշակի առաջարկներ են աշխատակիցներին արվել, բայց թե ինչպիսի համաձայնության են եկել, առայժմ չեն կարող ասել, քանի որ դա վերջնական որոշում չէ: Իսկ եթե որեւէ բան փոխվի՝ տեղյակ կպահեն: ՀԱԷԿ-ի մեր աղբյուրների փոխանցմամբ, ճիշտ է, նախարարը չի համաձայնել իրենց պահանջը կատարել՝ 50%-ով բարձրացնել աշխատավարձերը, սակայն խոսք է տվել գոնե 10%-ով «ընդառաջել»:
Նշենք, որ արդեն մի քանի օր է՝ ՀԱԷԿ-ի մոտ 500 աշխատակից կիսագործադուլային վիճակում է՝ պահանջելով աշխատավարձերի բարձրացում: