Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՊԱՅԹՅՈՒՆ՝ ԴԱՍԻ ԺԱՄԻՆ

Հոկտեմբեր 25,2011 00:00

Հոկտեմբերի 21-ին, ժամը 15.20-ին, հիվանդանոցից ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում է ստացվել, որ «քիմիական այրվածքներ» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության են տեղափոխվել դպրոցներից մեկի երկու աշակերտ եւ քոլեջի մեկ ուսանող: Ինչպես հաղորդել է ոստիկանության մամուլի ծառայությունը, նույն օրը, ժամը 14.00-ին, դպրոցի բակում անցկացվող քիմիայի գործնական դասին, քիմիական նյութերով փորձ կատարելու ընթացքում, տեղի է ունեցել պայթյուն, որի հետեւանքով նշված անձինք ստացել են 1-ին աստիճանի այրվածքներ: Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ:
Կատարվում է հետաքննություն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել