Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՏԵՍՈՒՉՆԵՐԸ ԿԵՂԾԵԼ ԵՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոկտեմբեր 25,2011 00:00

Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում լսվեց ՀՀ ոստիկանության Արաբկիրի բաժնի հետաքննության բաժանմունքի ավագ տեսուչ Հ. Սիմոնյանի դեմ հարուցված քրեական գործը:
Հ. Սիմոնյանն աշխատել է ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության Արաբկիրի բաժնի հետաքննության բաժանմունքում՝ որպես ավագ տեսուչ, իսկ Դ. Աթոյանը՝ ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության Արաբկիրի բաժնի հետաքննության բաժանմունքում՝ որպես տեսուչ, որի ղեկավար-դաստիարակի պարտականություններն իրականացրել է ավագ տեսուչ Հ. Սիմոնյանը: Նրանք մեղադրվել են 2008թ. նոյեմբերի 24-ի լույս 25-ի գիշերը Երեւանի Բաղրամյան պողոտայում գտնվող «Պիոներ» գիշերային ակումբում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ:
Հ. Սիմոնյանը դեպքի մասնակիցներից վերցրել է փաստական տվյալները էականորեն փոփոխված բովանդակությամբ բացատրություններ, որի հիման վրա հետաքննիչ Դ. Աթոյանի անունից որոշում է կայացվել քրեական գործի հարուցումը մերժելու մասին: Կեղծ տեղեկություններ մտցնելով արձանագրության մեջ՝ Դ. Աթոյանը բաժնի պատասխանատու հերթապահի ստորագրմանն է ներկայացրել հանցագործության վերաբերյալ կեղծ տվյալներով ամփոփագիր՝ իբրեւ հանցագործության կատարման ընթացքում դանակ չի գործածվել:
Դ. Աթոյանը եւ Հ. Սիմոնյանն ընդունել են իրենց առաջադրված մեղադրանքը եւ միջնորդել դատական քննությունն անցկացնել արագացված կարգով: Երեւանի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավճռով Դ. Աթոյանը եւ Հ. Սիմոնյանը դատապարտվել են 2,5 տարի ժամկետով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել