Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԻՐԱՆԸ ԿԱՍԿԱԾԻ ՏԱԿ Է ԱՌԵԼ NABUCCO-Ի ՆՊԱՏԱԿԱՀԱՐՄԱՐՈՒԹՅՈՒՆԸ

Հոկտեմբեր 25,2011 00:00

Իրանը պատրաստ է Թուրքմենստանի տարածքով գազ առաքել Իրանից Եվրոպա: Այդ երթուղին տնտեսապես առավել ձեռնտու է: Ինչ վերաբերում է Nabucco գազատարի նախագծին, ինչպես նշել է Իրանի գազի առաքման պետական ընկերության կառավարիչ Հոսեյն Բիդարմաղզը, ապա դա «մեռած նախագիծ» է, իսկ 2009-ին համաձայնագրի ստորագրումից հետո որեւէ քայլ չի արվել կառույցի շինարարության համար»,- հաղորդում է news.am-ը: Nabucco-ի շինարարության նպատակահարմարությունը կասկածի տակ է առել նաեւ Հունգարիայի ազգային զարգացման նախարար Թամաշ Ֆելեջին: Ըստ reuters-ի, նա հայտարարել է, թե այդ գազատարի շինարարության արժեքը կարող է կազմել 26 միլիարդ եվրո՝ նախատեսվածից 4 անգամ թանկ: Nabucco-ով հումքի առեւտրային առաքումները ծրագրում են սկսել 2017թ.: Գազատարի շինարարության սկիզբը նախատեսված է 2013թ.-ին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել