Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Տեսնենք, թե ինչ կստացվի

Հոկտեմբեր 25,2011 22:32

Որպես լրագրող աշխատավարձ եմ ստանում 1990-ից: Չօգտագործեցի «լրագրությամբ զբաղվում եմ» արտահայտությունը, քանի որ դա անում եմ 5-րդ դասարանից: Այնպես որ, կարող եք հաշվարկել, թե քանի տարի է, որ խիստ ավանդական լրագրող էի:

Բայց համացանցը փոխեց ամեն ինչ: Երկու տարի առաջ պատկերացնել անգամ չէի կարող, որ տպագիր հրապարակումներս լայն արձագանք կստանան գրեթե միայն այնժամ, եթե նրանք տարածվեն նաեւ համացանցում:

Եվ ահա` այս ահռելի փոփոխություններն անդրադարձ ունեցան նաեւ իմ գործունեության վրա: Ես դարձա առցանց «Առավոտի» խմբագիր:

Ես այլեւս չեմ վազում ասուլիսների, չեմ մտածում, թե ինչ մի հետաքրքիր հարց տամ զրուցակցիս, որը, գլխավոր խմբագրիս բնորոշմամբ, դեռ պետք է նաեւ «էքսքլյուզիվ անձնավորություն» լինի: Դեռ չեմ հասցրել կարոտել այդ վիճակներին: Գուցե դեռ կհասցնեմ:

Սա իրապես նոր բնույթի աշխատանք է ինձ համար: Այս գործից էլ դեռ ամեն ինչ չէ, որ հասկանում եմ: Ու զանազան հիմար հարցեր եմ տալիս մեր համակարգային ադմինիստրատորին:

Տեսնենք, թե ինչ կստացվի:

Համենայնդեպս` միշտ պատրաստ եմ լսել Ձեր դիտողությունները: Եվ սա միայն հավուր պատշաճի ասված խոսք չէ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31