Կորսիկայում ընթացող շախմատի «15e Corsica Masters» մրցաշարում քաղաքական սկանդալ է եղել: Չորրորդ տուրում իրանցի գրոսմայստեր Գաեմ Մահամին հրաժարվել է նույն խաղատախտակի առջեւ նստել մրցակցի՝ իսրայելցի ՖԻԴԵ-ի վարպետ Եհուդ Շահարի հետ, ինչի համար կազմակերպիչները նրա անվան դիմաց ոչ միայն մինուս են դրել, այլեւ հեռացրել են մրցաշարից:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ