Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Անդրեասյանը՝ դատարանում

Հոկտեմբեր 25,2011 17:46

Երեւանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արա Կուբանյանի վարույթում է գտնվում «Արարատ» ֆուտբոլային ակումբի նախագահ Արկադի Անդրեասյանի հայցադիմումը:

Նա դիմել է դատարան՝ թոշակառու, նախկինում մանկավարժ Ռոզա Մանասյանին բնակարանից վտարելու պահանջով:

Արկադի Անդրեասյանը պնդում է, որ անցյալ տարվա ապրիլի 10-ին նոտարական կարգով կնքված անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրով 10 միլիոն դրամով ոմն Ժորա Գալստյանից գնել է 43.33 քմ մակերեսով Արշակունյաց 44/3 շենքի բնակարաններից մեկը: Նշված բնակարանի տերը մանկավարժ Ռոզա Մանասյանն է, որը տեղյակ չի եղել իր բնակարանի առուվաճառքից: Վերջինն անգամ դիմել էր ոստիկանություն՝ քրեական գործ հարուցելու երբեմնի հայտնի ֆուտբոլիստի դեմ:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31