Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Առաջին անգամ դարբնությանը նվիրված համաժողով

Հոկտեմբեր 25,2011 12:46

2003 թվականից հոկտեմբերի 22-23-ին նշվում է «Գյումրու օրը»: Այս տարի կար նորամուծություն: Ըստ Շիրակի մարզպետարանի, Հովհաննես Շարամբելյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոնն առաջին անգամ կազմակերպել էր դարբնությանը նվիրված գիտագործնական համաժողով: Հավաքի նպատակն էր անցկացնել վարպետության դասեր հանրապետության ճանաչված դարբինների մասնակցությամբ: Համաժողովը անցկացվեց Գյումրիում եւ քաղաքի սահմաններից դուրս մեծ ճանաչում ունեցող դարբիններ Գագիկ եւ Վարդան Մարտիրոսյանների «Եռանկյունի» դարբնոցում, որտեղ եղբայրներն առաջիկայում ցանկանում են հիմնել դարբնության դպրոց:

Դարբնի մասնագիտության հետ կապված ավանդույթներն ու պատմությունները շատ են:

Սողոմոն իմաստունը թույլատրել է ամենաբարձր տեղում նստել միայն դարբիններին:

Մեկ այլ տեղեկատվության համաձայն, զնդանը դրվում է կայծակից շանթահարված ծառի կոճղի վրա, խորհրդանշելով նախ դարբնի հուժկու հարվածները կոճղի տակ գտնվող վիշապի գլխին, ապա այն, որ եթե այդ ծառը դիմացել է կայծակին, կդիմանա նաեւ դարբնի հարվածներին:

Ըստ այլ խոսքուզրույցի, դարբնի տաշտի ջուրը ունի սուրբ նշանակություն: Վիշապին ոչնչացնելու համար դարբինը կարմրած երկաթը ծեծելուց հետո մտցնում է ջրի մեջ եւ ջուրը ստանում է բուժիչ հատկություն:  Ծննդկան կամ հիվանդ ունեցող ընտանիքները դարբնից տարել են այդ ջրից, խմեցրել հիվանդին եւ վիշապին հանել մարդու միջից:

Արամ ԶԱՔԱՐՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31