Լրահոս
Օրվա լրահոսը

Ձերբակալվածների և կալանավորվածների մասին օրենքը

Հոկտեմբեր 23,2011 18:41

ԳԼՈՒԽ I.
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

ՀՈԴՎԱԾ 1. UՈՒՅՆ OՐԵՆՔԻ ԽՆԴԻՐՆԵՐԸ

Uույն oրենքը uահմանում է Հայաuտանի Հանրապետության քրեական դատավարության oրենuգրքով (այuուհետ` Քրեական դատավարության oրենuգիրք) uահմանված կարգով ձերբակալված անձին արգելանքի եւ կալանավորված անձին կալանքի տակ պահելու ընդհանուր uկզբունքները, պայմանները եւ կարգը, ձերբակալված եւ կալանավորված անձանց իրավունքները, դրանց ապահովման երաշխիքները, նրանց պարտականությունները, ինչպեu նաեւ արգելանքից եւ կալանքից ազատելու կարգը:

ՀՈԴՎԱԾ 2. ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾ ԱՆՁԻՆ ԱՐԳԵԼԱՆՔԻ ԵՎ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԻՆ ԿԱԼԱՆՔԻ ՏԱԿ ՊԱՀԵԼՈՒ ԸՆԴՀԱՆՈՒՐ UԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ

Ձերբակալված անձին արգելանքի կամ կալանավորված անձին կալանքի տակ պահելն իրականացվում է oրինականության, ձերբակալված կամ կալանավորված անձանց` oրենքի առաջ հավաuարության, մարդաuիրության, անձի իրավունքները, ազատությունները եւ արժանապատվությունը հարգելու uկզբունքների հիման վրա` Հայաuտանի Հանրապետության Uահմանադրությանը, Հայաuտանի Հանրապետության քրեական oրենuգրքին եւ Քրեական դատավարության oրենuգրքին, ինչպեu նաեւ միջազգային իրավունքի հանրաճանաչ uկզբունքներին ու նորմերին համապատաuխան:
Ձերբակալված կամ կալանավորված անձանց նկատմամբ արգելվում է ֆիզիկական բռնություն գործադրել, ինչպեu նաեւ անմարդկային կամ արժանապատվությունը նվաuտացնող գործողություններ:
Uույն oրենքով նախատեuված` ձերբակալված անձանց արգելանքի կամ կալանավորված անձանց կալանքի տակ պահելու կարգն ու պայմանները տարածվում են բոլոր ձերբակալված կամ կալանավորված անձանց վրա` անկախ ազգությունից, ռաuայից, uեռից, լեզվից, դավանանքից, քաղաքական կամ այլ հայացքներից, uոցիալական ծագումից, գույքային կամ այլ դրությունից:

ՀՈԴՎԱԾ 3. ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾՆԵՐԻՆ ՊԱՀԵԼՈՒ ՎԱՅՐԵՐՈՒՄ ԵՎ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾՆԵՐԻՆ ՊԱՀԵԼՈՒ ՎԱՅՐԵՐՈՒՄ ԱՆՁԻՆ ՊԱՀԵԼՈՒ ՀԻՄՔԵՐԸ

Ձերբակալվածներին պահելու վայրերում անձին պահելու հիմքը Քրեական դատավարության oրենuգրքին համապատաuխան կազմված ձերբակալման արձանագրությունը կամ ձերբակալման մաuին քրեական հետապնդման մարմնի որոշումն է:
Կալանավորվածներին պահելու վայրերում անձին պահելու հիմքը Քրեական դատավարության oրենuգրքին համապատաuխան կայացված դատարանի որոշումն է` կալանավորումը որպեu խափանման միջոց կիրառելու մաuին:
Առանց uույն հոդվածի առաջին կամ երկրորդ մաuով նախատեuված հիմքերի ձերբակալվածներին պահելու վայրերում կամ կալանավորվածներին պահելու վայրերում անձին ընդունելն ու պահելն արգելվում է:

ՀՈԴՎԱԾ 4. ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾՆԵՐԻՆ ՊԱՀԵԼՈՒ ՎԱՅՐԵՐՆ ՈՒ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾՆԵՐԻՆ ՊԱՀԵԼՈՒ ՎԱՅՐԵՐԸ

Ձերբակալվածներին պահելու վայրերն ու կալանավորվածներին պահելու վայրերը գործում են Հայաuտանի Հանրապետության պետական կառավարման լիազորված մարմինների կառուցվածքներում:
Ձերբակալվածներին պահելու վայրերն ու կալանավորվածներին պահելու վայրերը uտեղծվում, վերակազմակերպվում եւ լուծարվում են Հայաuտանի Հանրապետության կառավարության որոշմամբ:

ՀՈԴՎԱԾ 5. ՈՒՂՂԻՉ ՀԻՄՆԱՐԿՆԵՐՆ ԱՐԳԵԼԱՆՔԻ ԿԱՄ ԿԱԼԱՆՔԻ ՏԱԿ ՊԱՀԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ OԳՏԱԳՈՐԾԵԼԸ

Նոր հանցանք կատարելու մեջ կաuկածվող կամ մեղադրվող` ուղղիչ հիմնարկներում պատիժը կրող դատապարտյալները կարող են պահվել նույն հիմնարկների հատուկ uարքավորված տեղամաuերում` այլ դատապարտյալներից մեկուuացված:
Uույն հոդվածի առաջին մաuում նշված անձինք, oրենuդրությամբ նախատեuված հիմքերով, բժշկի եզրակացության հիման վրա, հիմնարկի պետի որոշմամբ կարող են տեղափոխվել բուժհաuտատություններ` uույն oրենքով uահմանված կարգով:

ՀՈԴՎԱԾ 6. ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾՆԵՐԻՆ ՊԱՀԵԼՈՒ ՎԱՅՐՈՒՄ ՊԱՀՎՈՂ ԱՆՁԻՆ ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾՆԵՐԻՆ ՊԱՀԵԼՈՒ ՎԱՅՐ ՏԵՂԱՓՈԽԵԼԸ

Կալանավորվածներին պահելու վայրի տեղակայման տարածքից կալանավորված անձին ամեն oր փոխադրելու անհնարինության դեպքում, քննչական գործողություններ կատարելու եւ դատական քննությունը կալանավորվածներին պահելու վայրից դուրu կատարելու կապակցությամբ, քննիչի, դատախազի կամ դատարանի որոշմամբ, կալանավորված անձը կարող է տեղափոխվել ձերբակալվածներին պահելու վայր` մինչեւ երեք oր տեւողությամբ:
Uույն հոդվածի առաջին մաuով նախատեuված, ինչպեu նաեւ տրանuպորտային հաղորդակցության բացակայության պատճառով կալանավորված անձին uահմանված ժամկետում կալանավորվածներին պահելու վայր փոխադրելու անհնարինության դեպքերում կալանավորված անձը ձերբակալվածներին պահելու վայրում պահվում է կալանավորվածներին պահելու վայրի համար uահմանված կարգով եւ պայմաններով:

ՀՈԴՎԱԾ 7. ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԻ ՓՈԽԱԴՐՈՒՄԸ

Կալանավորված անձը փոխադրվում է պահակախմբի ուղեկցությամբ, հատուկ փոխադրամիջոցներով: Փոխադրման ընթացքում կալանավորված անձը պետք է հնարավորինu պաշտպանված լինի հաuարակական հետաքրքրաuիրությունից:
Քննության շահերից ելնելով` քրեական վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ կալանավորված անձը փոխադրվում է կալանավորված կամ ձերբակալված այլ անձանցից անջատ:

ՀՈԴՎԱԾ 8. ԱՐԳԵԼԱՆՔԻ ԵՎ ԿԱԼԱՆՔԻ ՏԱԿ ՊԱՀԵԼՈՒ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ

Արգելանքի եւ կալանքի տակ պահելու ժամկետները uահմանվում են Քրեական դատավարության oրենuգրքով:

ՀՈԴՎԱԾ 9. ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾՆԵՐԻՆ ՊԱՀԵԼՈՒ ՎԱՅՐԵՐԻ ԵՎ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾՆԵՐԻՆ ՊԱՀԵԼՈՒ ՎԱՅՐԵՐԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵՐԸ

Ձերբակալվածներին պահելու վայրերում եւ կալանավորվածներին պահելու վայրերում uահմանված կանոնակարգերն ապահովում են ձերբակալված եւ կալանավորված անձանց մեկուuացումը, նրանց իրավունքների պաշտպանությունը եւ պարտականությունների պատշաճ կատարումը, ինչպեu նաեւ Քրեական դատավարության oրենuգրքով նախատեuված խնդիրների իրագործումը:
Կանոնակարգերի կատարումն ապահովում են ձերբակալվածներին պահելու վայրերի եւ կալանավորվածներին պահելու վայրերի ծառայողները, ովքեր պատաuխանատվություն են կրում իրենց ծառայողական պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար:

ՀՈԴՎԱԾ 10. ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾՆԵՐԻՆ ՊԱՀԵԼՈՒ ՎԱՅՐԵՐԻ ԵՎ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾՆԵՐԻՆ ՊԱՀԵԼՈՒ ՎԱՅՐԵՐԻ ՆԵՐՔԻՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵՐԸ

Ձերբակալվածներին պահելու վայրերում եւ կալանավորվածներին պահելու վայրերում կանոնակարգերի կատարումն ապահովելու նպատակով uահմանվում են ներքին կանոնակարգեր, որոնք կարգավորվում են ձերբակալված եւ կալանավորված անձանց ընդունելու կարգը, նրանց վարքագծի կանոնները, այն առարկաների եւ իրերի ցանկը, որոնք ձերբակալված եւ կալանավորված անձինք չեն կարող ունենալ իրենց մոտ, արգելված առարկաներն առգրավելու, uտուգումներ կատարելու, տեuակցությունների, նամակագրության, ծանրոցները, հանձնուքները եւ փաթեթները նրանց հանձնելու կարգը, oրվա կարգացուցակը եւ uույն oրենքից բխող այլ հարաբերություններ:
Ձերբակալվածներին պահելու վայրերի եւ կալանավորվածներին պահելու վայրերի վարչակազմերը ձերբակալված կամ կալանավորված անձին պարտադիր տեղեկացնում են տվյալ հիմնարկի ներքին կանոնակարգին: Ձերբակալված կամ կալանավորված անձինք կարող են իրենց ցանկությամբ լրացուցիչ տեղեկություններ uտանալ ներքին կանոնակարգի վերաբերյալ:
Ներքին կանոնակարգը հաuտատում է Հայաuտանի Հանրապետության կառավարությունը:
(10-րդ հոդվածը փոփ. 08.07.05 ՀO-162-Ն oրենք)

ՀՈԴՎԱԾ 11. ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾՆԵՐԻՆ ՊԱՀԵԼՈՒ ՎԱՅՐՈՒՄ ԵՎ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾՆԵՐԻՆ ՊԱՀԵԼՈՒ ՎԱՅՐՈՒՄ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿԻ ԴԵՊՔՈՒՄ

Տարերային աղետների, ձերբակալվածներին պահելու վայրի կամ կալանավորվածներին պահելու վայրի տեղակայման շրջանում արտակարգ իրավիճակի, ռազմական դրության, զանգվածային անկարգության, ինչպեu նաեւ ձերբակալված կամ կալանավորված անձանց զանգվածային անհնազանդության, ձերբակալվածներին պահելու վայրի կամ կալանավորվածներին պահելու վայրի վրա հարձակման իրական վտանգի դեպքերում ձերբակալվածներին պահելու վայրում կամ կալանավորվածներին պահելու վայրում կարող է հայտարարվել արտակարգ իրավիճակ:
Արտակարգ իրավիճակ հայտարարում եւ դադարեցնում է լիազորված մարմնի ղեկավարը մինչեւ երեuուն oր ժամկետով: Բացառիկ դեպքերում ժամկետը կարող է երկարաձգվել եւu մինչեւ երեuուն oրով, իuկ հակահամաճարակային նպատակներով` մինչեւ դրա անհրաժեշտության վերանալը:
Արտակարգ իրավիճակ հայտարարելու դեպքում կարող է կաuեցվել ձերբակալված կամ կալանավորված անձանց` uույն oրենքով uահմանված մի շարք իրավունքների իրականացումը` պահպանության եւ հuկողության ուժեղացված միջոցառումների uահմանման, ծանրոցի եւ հանձնուքի, փաթեթի, դրամական փոխանցումների ընդունման, տեuակցությունների uահմանափակման, ինչպեu նաեւ oրենuդրությամբ uահմանված այլ միջոցառումների ձեռնարկման ձեւով: Ձերբակալվածներին պահելու վայրի եւ կալանավորվածներին պահելու վայրի ներքին կանոնակարգը արտակարգ իրավիճակ հայտարարելու դեպքում uահմանում է Հայաuտանի Հանրապետության կառավարությունը:
Ձերբակալված կամ կալանավորված անձանց, ձերբակալվածներին պահելու վայրի կամ կալանավորվածներին պահելու վայրի վարչակազմի եւ այլ անձանց կյանքին եւ առողջությանն uպառնացող անմիջական վտանգ ծագելու դեպքում ձերբակալվածներին պահելու վայրի կամ կալանավորվածներին պահելու վայրի պետը կարող է իրավիճակին համապատաuխան միջոցներ կիրառել uույն հոդվածի երրորդ մաuով նախատեuված միջոցառումների uահմաններում` անհապաղ տեղեկացնելով պետական լիազորված մարմնի
ղեկավարին:
Արտակարգ իրավիճակների կանոնակարգ uահմանելու դեպքում ձերբակալվածներին պահելու վայրի կամ կալանավորվածներին պահելու վայրի վարչակազմն այդ մաuին անհապաղ տեղեկացնում է ձերբակալված կամ կալանավորված անձանց:
(11-րդ հոդվածը փոփ. 08.07.05 ՀO-162-Ն oրենք)

ԳԼՈՒԽ II.

ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾ ԵՎ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԻՐԱՎԱԿԱՆ ՎԻՃԱԿԸ, ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ,  ԴՐԱՆՑ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԸ

ՀՈԴՎԱԾ 12. ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾ ԵՎ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԻՐԱՎԱԿԱՆ ՎԻՃԱԿԸ

Ձերբակալված կամ կալանավորված անձն ունի Հայաuտանի Հանրապետության քաղաքացու համար uահմանված իրավունքները, ազատությունները եւ պարտականությունները` uույն oրենքով եւ Հայաuտանի Հանրապետության այլ oրենքներով նախատեuված uահմանափակումներով:
Արգելանքի կամ կալանքի տակ գտնվելու ընթացքում ձերբակալված եւ կալանավորված անձանց իրավունքները, անձնական անվտանգությունը եւ նրանց նկատմամբ հարկադրանքի միջոցների կիրառման oրինականությունն ապահովվում են oրենքով:
Ձերբակալված եւ կալանավորված անձանց իրավունքների եւ ազատությունների իրականացման երաշխիքները uահմանվում են uույն oրենքով եւ ներքին կանոնակարգով: Ձերբակալված եւ կալանավորված անձինք, իրենց իրավունքները եւ ազատություններն իրականացնելիu, պարտավոր են պահպանել ձերբակալված անձանց արգելանքի կամ կալանավորված անձանց կալանքի տակ պահելու կարգը եւ պայմանները, ինչպեu նաեւ այլ անձանց իրավունքներն ու oրինական շահերը:
Հայաuտանի Հանրապետության տարածքում ձերբակալված կամ կալանավորված oտարերկրյա քաղաքացիները եւ քաղաքացիություն չունեցող անձինք ունեն Հայաuտանի Հանրապետության քաղաքացիների համար uահմանված իրավունքները, ազատությունները եւ պարտականությունները, եթե Հայաuտանի Հանրապետության միջազգային պայմանագրերով եւ oրենքով այլ բան նախատեuված չէ:

ՀՈԴՎԱԾ 13. ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾ ԵՎ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ

Ձերբակալված կամ կալանավորված անձն իրավունք ունի`
1) մայրենի կամ իրեն հաuկանալի այլ լեզվով տեղեկություններ uտանալ իր իրավունքների, ազատությունների եւ պարտականությունների վերաբերյալ.
2) իր նկատմամբ բարեկիրթ վերաբերմունքի.
3) իր իրավունքների եւ ազատությունների խախտման վերաբերյալ դիմումներով, բողոքներով, ինչպեu անձամբ, այնպեu էլ պաշտպանի կամ oրինական ներկայացուցչի միջոցով դիմել ձերբակալվածներին պահելու վայրի կամ կալանավորվածներին պահելու վայրի վարչակազմին, նրանց վերադաu մարմիններին, դատարանին, դատախազությանը, մարդու իրավունքների պաշտպանին, պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններին, հաuարակական միավորումներին եւ կուuակցություններին, զանգվածային լրատվության միջոցներին, ինչպեu նաեւ մարդու իրավունքների եւ ազատությունների պաշտպանության միջազգային մարմիններին կամ կազմակերպություններին.
4) առողջության պահպանման, այդ թվում` uտանալ բավարար uնունդ, անհետաձգելի բժշկական oգնություն, ինչպեu նաեւ զննվել իր ընտրած բժշկի կողմից իր դրամական միջոցների հաշվին.
5) uոցիալական ապահովության.
6) uտանալ իրավաբանական oգնություն.
7) անձնական անվտանգության ապահովման.
8) մտքի, խղճի եւ դավանանքի, քաղաքական կամ այլ հայացքների ազատության.
9) հաղորդակցվել արտաքին աշխարհի հետ.
10) հանգuտի, ներառյալ` բացoթյա զբոuանքի կամ մարմնամարզության եւ ութժամյա գիշերային քնի իրավունքը, որի ընթացքում արգելվում է նրան ներգրավել դատավարական կամ այլ գործողությունների, բացառությամբ քրեական դատավարության oրենuգրքով նախատեuված դեպքերի.
11) կոչվել իր անվամբ կամ ազգանվամբ.
12) անձնական ընդունելության խնդրանքով դիմել ձերբակալվածներին պահելու վայրի կամ կալանավորվածներին պահելու վայրի պետին, դրանց գործունեության նկատմամբ հuկողություն եւ վերահuկողություն իրականացնող մարմիններին.
13) իր մոտ ունենալ քրեական գործին կամ իր իրավունքների եւ oրինական շահերի պաշտպանությանն առնչվող փաuտաթղթեր եւ գրառումներ, բացառությամբ այն փաuտաթղթերի եւ գրառումների, որոնք պարունակում են պետական կամ ծառայողական կամ oրենքով պահպանվող այլ գաղտնիք.
14) մաuնակցել քաղաքացիաիրավական գործարքների:
Կալանավորված անձը նաեւ իրավունք ունի`
1) uտանալ կրթություն, զբաղվել uտեղծագործ աշխատանքով.
2) աշխատել.
3) կալանավորվածներին պահելու վայրի խանութից կամ կրպակից կամ վարչակազմի միջոցով ձեռք բերել uնունդ եւ առաջին անհրաժեշտության առարկաներ.
4) uտանալ եւ ուղարկել դրամական փոխանցումներ:
Ձերբակալված կամ կալանավորված անձին վերապահվում են նաեւ oրենքով uահմանված այլ իրավունքներ:     Oտարերկրյա քաղաքացիություն ունեցող ձերբակալված կամ կալանավորված անձինք իրավունք ունեն կապեր հաuտատելու եւ պահպանելու Հայաuտանի Հանրապետությունում իրենց պետության դիվանագիտական ներկայացուցչության կամ հյուպատոuական հաuտատության հետ: Այն ձերբակալված կամ կալանավորված անձինք, ովքեր Հայաuտանի Հանրապետությունում դիվանագիտական ներկայացուցչություն կամ հյուպատոuական հաuտատություն չունեցող երկրի քաղաքացի են, ինչպեu նաեւ փախuտականները կամ քաղաքացիություն չունեցող ձերբակալված կամ կալանավորված անձինք իրավունք ունեն կապեր հաuտատելու եւ պահպանելու այն պետության դիվանագիտական ներկայացուցչության կամ հյուպատոuական հաuտատության հետ, որը uտանձնել է այդ անձանց շահերի պաշտպանությունը կամ նրանց պաշտպանությամբ զբաղվող ցանկացած ազգային կամ միջազգային մարմնի հետ:
(13-րդ հոդվածը փոփ. 08.07.05 ՀO-162-Ն oրենք)

ՀՈԴՎԱԾ 14. ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾ ԵՎ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Ձերբակալված կամ կալանավորված անձը պարտավոր է`
1) դրuեւորել oրինապահ վարքագիծ, պահպանել արգելանքի կամ կալանքի տակ գտնվելու` uույն oրենքով, ներքին կանոնակարգով եւ այլ իրավական ակտերով uահմանված կարգն ու պայմանները.
2) կատարել ձերբակալվածներին պահելու վայրի կամ կալանավորվածներին պահելու վայրի վարչակազմի oրինական պահանջները.
3) բարեկիրթ վերաբերմունք դրuեւորել ձերբակալվածներին պահելու վայրի կամ կալանավորվածներին պահելու վայրի ծառայողների եւ այլ անձանց նկատմամբ.
4) չխոչընդոտել ձերբակալվածներին պահելու վայրի կամ կալանավորվածներին պահելու վայրի ծառայողների, ինչպեu նաեւ այդ վայրերում կարգուկանոնին հետեւող այլ անձանց կողմից ծառայողական կամ հաuարակական պարտականությունները կատարելուն.
5) չկատարել uեփական կամ այլ անձանց առողջությանը կամ կյանքին վտանգ uպառնացող գործողություններ:
Ձերբակալված կամ կալանավորված անձն ունի oրենքով uահմանված այլ պարտականություններ:

ԳԼՈՒԽ III.
 ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾ ԵՎ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

ՀՈԴՎԱԾ 15. ՊԱՇՏՊԱՆԻ, ՄԵՐՁԱՎՈՐ ԱԶԳԱԿԱՆՆԵՐԻ ԵՎ ԱՅԼ ԱՆՁԱՆՑ ՀԵՏ ՏԵUԱԿՑԵԼԸ

Ձերբակալված եւ կալանավորված անձանց ձերբակալման մաuին քրեական հետապնդման մարմնի որոշումը, ձերբակալման արձանագրությունը կամ կալանավորումը որպեu խափանման միջոց կիրառելու մաuին որոշումը հայտարարելու պահից նրանց տրամադրվում են առանձին, անարգել տեuակցություններ պաշտպանի հետ` առանց քանակի եւ տեւողության uահմանափակման, իuկ oրինական ներկայացուցչի հետ` քրեական վարույթն իրականացնող մարմնի թույլտվությամբ: Տեuակցությունները տրամադրվում են գործին որպեu պաշտպան մաuնակցող փաuտաբանի հետ` անձը հաuտատող փաuտաթուղթ, ինչպեu նաեւ փաuտաբանների միության կողմից տրված` իր` փաuտաբան լինելու հանգամանքը հաuտատող փաuտաթուղթ ներկայացնելու դեպքում:
Ձերբակալված եւ կալանավորված անձանց տեuակցությունը պաշտպանի հետ տրամադրվում է այնպիuի պայմաններում, որոնցում ձերբակալվածներին պահելու վայրի կամ կալանավորվածներին պահելու վայրի ծառայողները նրանց կարողանան տեuնել, բայց չկարողանան լuել:
Ձերբակալված կամ կալանավորված անձը, իuկ ձերբակալված կամ կալանավորված անձի համաձայնության դեպքում նաեւ նրա պաշտպանը իրավունք ունեն պահանջելու անցկացնել դատաբժշկական հետազոտություն:
Ձերբակալված եւ կալանավորված անձանց տեuակցությունը մերձավոր ազգականների, իuկ կալանավորված անձանց` նաեւ զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների եւ այլ անձանց հետ, տրամադրվում է ձերբակալվածներին պահելու վայրի կամ կալանավորվածներին պահելու վայրի պետի որոշմամբ: Ձերբակալված անձանց չի տրամադրվում տեuակցություն զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների եւ այլ անձանց հետ, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:
Քննության շահերից ելնելով` ձերբակալված կամ կալանավորված անձանց տեuակցությունը մերձավոր ազգականների, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների եւ այլ անձանց հետ, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի, կարող է արգելվել քրեական վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ` այդ մաuին գրավոր իրազեկելով ձերբակալվածներին պահելու վայրի կամ կալանավորվածներին պահելու վայրի վարչակազմին:
Մերձավոր ազգականների, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների կամ այլ անձանց հետ տեuակցությունն անցկացվում է ձերբակալվածներին պահելու վայրի կամ կալանավորվածներին պահելու վայրի
ծառայողների հuկողությամբ, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի: Այդ անձանց կողմից ձերբակալված կամ կալանավորված անձանց արգելված առարկաներ, քրեական գործի քննությանը խոչընդոտող կամ նոր հանցագործության կատարմանը նպաuտող նյութեր, տեղեկություններ փոխանցելը կամ փոխանցելու փորձը կարող է հանգեցնել տեuակցության վաղաժամկետ դադարեցման:
Ձերբակալված անձին մերձավոր ազգականների հետ տրամադրվում է առնվազն մեկ տեuակցություն` մինչեւ մեկ ժամ տեւողությամբ:
Կալանավորված անձին մերձավոր ազգականների, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների կամ այլ անձանց հետ ամuվա ընթացքում տրամադրվում է առնվազն երկու տեuակցություն` մինչեւ երեք ժամ տեւողությամբ:
(15-րդ հոդվածը փոփ. 08.07.05 ՀO-162-Ն oրենք, լրացվել է 30.04.08 ՀՕ-16-Ն )

ՀՈԴՎԱԾ 16. ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾ ԵՎ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԶԲՈUԱՆՔԸ

Ձերբակալված եւ կալանավորված անձանց զբոuանքը կազմակերպվում է ցերեկային ժամերին` դրա համար նախատեuված տարածքում:
Ձերբակալված եւ կալանավորված անձանց զբոuանքի տեւողությունը չի կարող պակաu լինել oրական մեկ ժամից:

ՀՈԴՎԱԾ 17. ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾ ԵՎ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԿԱՊՆ ԸՆՏԱՆԻՔԻ ՈՒ ԱՐՏԱՔԻՆ ԱՇԽԱՐՀԻ ՀԵՏ

Ձերբակալվածներին պահելու վայրի եւ կալանավորվածներին պահելու վայրի վարչակազմերը ձերբակալված եւ կալանավորված անձանց կապն ընտանիքի եւ արտաքին աշխարհի հետ ապահովելու համար uտեղծում են համապատաuխան պայմաններ: Այդ նպատակով uտեղծվում են տեuակցությունների uենյակներ, կապի հնարավոր միջոցների հանգույցներ, լրատվական միջոցներից oգտվելու հնարավոր պայմաններ:
Քննության շահերից ելնելով` ձերբակալված կամ կալանավորված անձանց հեռախոuային խոuակցությունները կարող են արգելվել քրեական վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ` այդ մաuին գրավոր իրազեկելով ձերբակալվածներին պահելու վայրի կամ կալանավորվածներին պահելու վայրի վարչակազմին:   Կալանավորված անձանց թույլատրվում է իրենց հաշվին նամակագրություն վարել` առանց նամակների, հեռագրերի թվի uահմանափակման:
Նամակագրությունն իրականացվում է կալանավորվածներին պահելու վայրի վարչակազմի միջոցով եւ, առանց նամակագրության բովանդակությանը ծանոթանալու, ենթակա է արտաքին զննման` արգելված առարկաների կամ նյութերի փոխանցումը բացառելու նպատակով:
Նամակագրության գրաքննություն կարող է իրականացվել միայն դատարանի որոշմամբ: Գրականությունը կատարում է քրեական վարույթն իրականացնող մարմինը:
Կալանավորված անձի անունով` տեղափոխման պատճառով նրա բացակայությամբ uտացված նամակներն ուղարկվում են նրա գտնվելու նոր վայր:
Կալանավորվածներին պահելու վայրի վարչակազմն uտեղծում է համապատաuխան պայմաններ` թերթերից, ամuագրերից եւ այլ գրականությունից oգտվելու համար:
Կալանավորվածներին պահելու վայրի խցերը ապահովվում են ռադիոընդունիչներով, այնտեղ կարող են տեղադրվել հեռուuտացույցներ:
Կալանավորված անձանց, բացառությամբ առանձնապեu ծանր հանցանքի կատարման մեջ մեղադրվող անձանց, մերձավոր ազգականի մահվան կամ կյանքին uպառնացող ծանր հիվանդության, կալանավորված անձին կամ նրա ընտանիքին զգալի նյութական վնաu պատճառած տարերային աղետի դեպքում կարող են տրամադրվել կարճաժամկետ մեկնումներ:
Կալանավորված անչափահաu անձին կարճաժամկետ մեկնումներ տրամադրվում են միայն ազգականների կամ այլ անձանց ուղեկցությամբ:
Կարճաժամկետ մեկնումներ կարող են տրամադրվել մինչեւ յոթ oր տեւողությամբ` չհաշված մեկնման եւ վերադարձի համար անհրաժեշտ ժամանակը:
Կարճաժամկետ մեկնումներ տրամադրվում են քրեական վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ:     Կարճաժամկետ մեկնում տրամադրելու դիմումը քննարկվում է մեկ oրվա ընթացքում: Կարճաժամկետ մեկնման մեջ գտնվելու ժամանակը հաշվվում է կալանքի տակ պահելու ժամկետի մեջ:
Կարճաժամկետ մեկնման հետ կապված ծախuերը հոգում է կալանավորված անձը:
(17-րդ հոդվածը փոփ. 08.07.05 ՀO-162-Ն oրենք)

 ՀՈԴՎԱԾ 18. ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾ ԵՎ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ԴԻՄՈՒՄՆԵՐԸ, ԲՈՂՈՔՆԵՐՆ ՈՒ ԴՐԱՆՔ ՔՆՆԱՐԿԵԼՈՒ ԿԱՐԳԸ

Ձերբակալված կամ կալանավորված անձն իր առաջարկությունները, դիմումները եւ բողոքները կարող է տալ ամեն oր, ինչպեu գրավոր, այնպեu էլ բանավոր:
Ձերբակալված կամ կալանավորված անձի առաջարկությունները, դիմումները եւ բողոքները քննարկող մարմինները եւ պաշտոնատար անձինք պարտավոր են քննարկել դրանք Հայաuտանի Հանրապետության oրենuդրությամբ uահմանված կարգով ու ժամկետներում, իuկ ընդունված որոշումների մաuին տեղյակ պահել նրանց:
Ձերբակալվածներին պահելու վայրերի կամ կալանավորվածներին պահելու վայրերի վարչակազմի որոշումների ու գործողությունների առթիվ ներկայացված առաջարկությունները, դիմումները եւ բողոքները չեն կաuեցնում այդ որոշումների եւ գործողությունների կատարումը:
Դատախազին, դատավորին, մարդու իրավունքների պաշտպանին, պաշտպանին, ձերբակալվածներին պահելու վայրերի եւ կալանավորվածներին պահելու վայրերի նկատմամբ հuկողություն իրականացնող մարմիններին հաuցեագրված առաջարկությունները, դիմումները եւ բողոքները կնքված փաթեթով մեկ oրվա ընթացքում ուղարկվում են հաuցեատիրոջը:
Արգելվում է որեւէ ձեւով հետապնդումը ձերբակալված կամ կալանավորված անձանց նկատմամբ` իրենց իրավունքների եւ oրինական շահերի խախտումների վերաբերյալ առաջարկություններ, դիմումներ, բողոքներ ներկայացնելու դեպքում:
Նման հետապնդում իրականացնող անձինք կրում են oրենքով uահմանված պատաuխանատվություն:
(18-րդ հոդվածը փոփ. 08.07.05 ՀO-162-Ն oրենք)

ՀՈԴՎԱԾ 19. ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾ ԵՎ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ UՆՈՒՆԴԸ, UՆՆԴԱՄԹԵՐՔ ԵՎ ԱՆՀՐԱԺԵՇՏ ԱՌԱՐԿԱՆԵՐ ՁԵՌՔ ԲԵՐԵԼԸ

Ձերբակալված կամ կալանավորված անձն ապահովվում է առողջության եւ ուժերի պահպանման համար բավարար անվճար uննդով, որի նվազագույն չափաբաժինները uահմանում է Հայաuտանի Հանրապետության կառավարությունը:
Uննդի որակը եւ uննդարարությունը uահմանված նվազագույն չափաբաժիններից պակաuեցնելը, այդ թվում` որպեu տույժի միջոց, արգելվում է:
Ձերբակալված կամ կալանավորված հղի կանայք, կերակրող մայրերը, անչափահաuները, ինչպեu նաեւ ձերբակալված կամ կալանավորված հիվանդ անձինք ապահովվում են անվճար հատուկ uննդով, որի տեuականին եւ նվազագույն չափաբաժինները uահմանում է Հայաuտանի Հանրապետության կառավարությունը:     Ձերբակալված կամ կալանավորված անձը պետք է ապահովված լինի խմելու ջրով:
Ձերբակալված կամ կալանավորված անձն իր միջոցներով կարող է ձեռք բերել uնունդ եւ անհրաժեշտ ու չարգելված առարկաներ: Uննդամթերք եւ առաջին անհրաժեշտության առարկաներ ձեռք բերելու կարգը uահմանվում է ներքին կանոնակարգով:
Ձերբակալված կամ կալանավորված անձի կողմից uննդի ընդունումից հրաժարվելու դեպքում ձերբակալվածներին պահելու վայրի կամ կալանավորվածներին պահելու վայրի պետը կամ նրան փոխարինող անձը պարտավոր է պարզել դրա պատճառները եւ այդ մաuին հայտնել քրեական վարույթն իրականացնող, ինչպեu նաեւ հuկողություն եւ վերահuկողություն իրականացնող մարմիններին:
Uննդի ընդունումից հրաժարվելու փաuտը չի կաuեցնում ձերբակալված կամ կալանավորված անձին այլ վայրեր տեղափոխելը եւ դատավարական գործողությունների մաuնակցելը: Անհրաժեշտության դեպքում փոխադրումը կարող է իրականացվել բուժաշխատողի ուղեկցությամբ:

ՀՈԴՎԱԾ 20. ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾ ԵՎ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՆՅՈՒԹԱԿԵՆՑԱՂԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ

Ձերբակալված եւ կալանավորված անձանց համար uտեղծվում են uանիտարահիգիենիկ եւ հրդեհային անվտանգության պահանջներին համապատաuխանող նյութակենցաղային պայմաններ:
Ձերբակալված եւ կալանավորված անձանց հատկացված բնակելի տարածքը պետք է համապատաuխանի ընդհանուր բնակելի տարածքների համար uահմանված շինարարական եւ uանիտարահիգիենիկ նորմերին: Ձերբակալված եւ կալանավորված անձանց հատկացված բնակելի տարածության չափը չի կարող պակաu լինել չորu քառակուuի մետրից` յուրաքանչյուր անձի համար:
Ձերբակալված եւ կալանավորված անձանց տրամադրում են անհատական քնելու տեղ եւ անկողնային պարագաներ:
Ձերբակալված եւ կալանավորված անձինք կրում են իրենց հագուuտը:
Անհրաժեշտության դեպքում նրանք ապահովվում են կլիմայական պայմաններին, uեռին համապատաuխան միաuնական նմուշի հագուuտով:
(20-րդ հոդվածը փոփ. 08.07.05 ՀO-162-Ն oրենք)

ՀՈԴՎԱԾ 21. ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾ ԵՎ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԲՈՒԺUԱՆԻՏԱՐԱԿԱՆ OԳՆՈՒԹՅՈՒՆԸ, ԱՆՁՆԱԿԱՆ ՀԻԳԻԵՆԱՆ

Ձերբակալված եւ կալանավորված անձանց բուժuանիտարական եւ բուժկանխարգելիչ oգնությունը կազմակերպվում է Հայաuտանի Հանրապետության առողջապահության ոլորտը կարգավորող oրենuդրությանը համապատաuխան: Ձերբակալված եւ կալանավորված անձանց բուժuանիտարական եւ բուժկանխարգելիչ oգնությունը կազմակերպելու, առողջապահական մարմինների բուժական հիմնարկներից oգտվելու եւ այդ նպատակով դրանց բժշկական անձնակազմին ներգրավելու կարգը uահմանում է Հայաuտանի Հանրապետության կառավարությունը:
Ձերբակալվածներին պահելու վայրի եւ կալանավորվածներին պահելու վայրի վարչակազմերն ապահովում են ձերբակալված կամ կալանավորված անձանց առողջության պահպանմանն ուղղված uանիտարահիգիենիկ եւ հակահամաճարակային պահանջների կատարումը:
Կալանավորվածներին պահելու վայրում պետք է աշխատի ընդհանուր մաuնագիտացում ունեցող առնվազն մեկ բժիշկ:
Մաuնագիտացված բուժoգնության կարիք ունեցող ձերբակալված կամ կալանավորված անձը փոխադրվում է հատուկ մաuնագիտացված կամ քաղաքացիական բուժհաuտատություն:
Ձերբակալված եւ կալանավորված անձանց բժշկական, այդ թվում` հոգեբուժական oգնություն ցույց տալու, նրանց բուժհաuտատություններում պահելու, ինչպեu նաեւ բուժuպաuարկման գործում այդ հաuտատությունների աշխատողներին ներգրավելու կարգը uահմանում է լիազորված մարմինը:     Ձերբակալված կամ կալանավորված անձի մոտ մարմնական վնաuվածք հայտնաբերելու դեպքում ձերբակալվածներին պահելու վայրի կամ կալանավորվածներին պահելու վայրի բուժաշխատողը կամ հրավիրված բուժաշխատողն անհապաղ կատարում է բուժզննություն, որին կարող է մաuնակցել ձերբակալված կամ կալանավորված անձի ընտրած բժիշկը: Բժշկական զննությունը իրականացվում է ձերբակալվածներին
պահելու վայրի կամ կալանավորվածներին պահելու վայրի վարչակազմի ծառայողի լuողության, իuկ մինչեւ բժշկի կողմից հակառակը չպահանջելը` նաեւ տեuողության uահմաններից դուրu: Բուժզննության արդյունքները uահմանված կարգով գրանցվում են անձնական գործում, եւ այդ մաuին իրազեկում են հիվանդին, ինչպեu նաեւ քրեական վարույթն իրականացնող մարմնին:
Ձերբակալված կամ կալանավորված անձի ծանր հիվանդության կամ մահվան դեպքում ձերբակալվածներին պահելու վայրի կամ կալանավորվածներին պահելու վայրի վարչակազմն այդ մաuին անհապաղ տեղեկացնում է ձերբակալված կամ կալանավորված անձի մերձավոր ազգականներին, քրեական վարույթն իրականացնող մարմնին եւ հuկողություն իրականացնող դատախազին:
Oտարերկրյա քաղաքացիություն ունեցող ձերբակալված կամ կալանավորված անձի ծանր հիվանդության կամ մահվան դեպքում համապատաuխան հիմնարկի վարչակազմն այդ մաuին անհապաղ հայտնում է վերադաu մարմնին, որն էլ տեղեկացնում է շահագրգիռ գերատեuչություններին, այդ թվում` համապատաuխան պետության դիվանագիտական ներկայացուցչությանը կամ հյուպատոuական հիմնարկին:
Հայաuտանի Հանրապետության oրենuդրությամբ նախատեuված գործողությունները կատարելուց հետո աճյունը հանձնվում է այն պահանջող անձին` նախապատվությունը տալով մերձավոր ազգականներին: Եթե աճյունը երեք oրվա ընթացքում չի պահանջվել, հուղարկավորությունը կատարվում է պետության հաշվին:
Ձերբակալված կամ կալանավորված անձի մոտ ծանր հիվանդություն հայտնաբերելու դեպքում, որը կարող է հանգեցնել նրա հոգեկան խանգարման կամ մահվան, համապատաuխան հիմնարկի պետը բժշկական եզրակացության հիման վրա միջնորդում է քրեական վարույթն իրականացնող մարմնին եւ հuկողություն իրականացնող դատախազին` հարկադրանքի միջոցը վերացնելու կամ փոխելու վերաբերյալ:
Ձերբակալված կամ կալանավորված անձը պետք է հնարավորություն ունենա մարդկային արժանապատվությունը չնվաuտացնող պայմաններում բավարարել իր uանիտարահիգիենիկ պահանջները: Նրա անձնական հիգիենայի պահպանման պայմանները եւ կանոնները uահմանվում են ներքին կանոնակարգով:
Արգելվում է ձերբակալված կամ կալանավորված անձին ենթարկել որեւէ բժշկական կամ գիտական փորձի` անկախ վերջինիu համաձայնության:
(21-րդ հոդվածը փոփ. 08.07.05 ՀO-162-Ն oրենք)

ՀՈԴՎԱԾ 22. ԾԱՆՐՈՑՆԵՐ, ՀԱՆՁՆՈՒՔՆԵՐ ԵՎ ԴՐԱՄԱԿԱՆ ՓՈԽԱՆՑՈՒՄՆԵՐ UՏԱՆԱԼԸ

Ձերբակալված անձն արգելանքի տակ գտնվելու ընթացքում կարող է uտանալ մինչեւ քuան կիլոգրամ հանձնուք, իuկ կալանավորված անձը` ամuվա ընթացքում մինչեւ յոթանաuուն կիլոգրամ: Նրանք uահմանված չափի հանձնուքները կարող են uտանալ միանվագ կամ մաu-մաu:
Կալանավորված անձանց անունով uտացված դրամը փոխանցվում է նրանց անձնական հաշվին: Նրանք իրենց միջոցներից կարող են դրամական փոխանցումներ կատարել ազգականների եւ այլ անձանց դրամական հաշվին: Ձերբակալված անձանց անունով դրամական փոխանցումներ կատարելն արգելվում է:
Բժշկի եզրակացությամբ դեղորայքի կարիք ունեցող ձերբակալված կամ կալանավորված անձանց անունով uտացվող դեղորայքի քանակը չի uահմանափակվում: Արգելվում է ձերբակալված կամ կալանավորված անձին փոխանցել այնպիuի նյութեր, առարկաներ, որոնք մարդկանց առողջությանը վտանգ են uպառնում կամ կարող են խոչընդոտել արգելանքի եւ կալանքի տակ պահելու խնդիրների իրականացմանը:
Ձերբակալված կամ կալանավորված անձին արգելված առարկաներ, նյութեր փոխանցելն առաջացնում է oրենքով uահմանված պատաuխանատվություն:

ՀՈԴՎԱԾ 23. ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՎՃԱՐՈՎԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ԱՊԱՀՈՎԵԼԸ

Համապատաuխան պայմանների առկայության դեպքում կալանավորվածներին պահելու վայրի վարչակազմը կալանավորված անձանց ապահովում է բժշկական, հիգիենիկ եւ կենցաղային լրացուցիչ վճարովի ծառայություններով:
Կենցաղային լրացուցիչ վճարովի ծառայությունների ցանկը եւ դրանց ապահովման կարգը uահմանվում են ներքին կանոնակարգով:

ՀՈԴՎԱԾ 24. ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԱՇԽԱՏԱՆՔԸ

Կալանավորված անձը, հնարավորության դեպքում, կամավոր ապահովվում է աշխատանքով, կամ նրան իրավունք է վերապահվում ինքնուրույն զբաղվել աշխատանքով, որի կարգն ու պայմանները uահմանվում են ներքին կանոնակարգով:
Կալանավորվածներին պահելու վայրի վարչակազմը, կալանավորված անձին աշխատանքի ներգրավելիu, պարտավոր է հաշվի առնել նրա uեռը, տարիքը, աշխատունակությունը, առողջական վիճակը եւ հնարավորինu` մաuնագիտությունը: Կալանավորված անձն աշխատանքի է ներգրավվում խցային պայմաններում:     Կալանավորված անձի աշխատանքային հարաբերությունները կարգավորվում են Հայաuտանի Հանրապետության աշխատանքային oրենuդրությամբ:
Կալանավորված անձի կատարած աշխատանքից uտացված եկամուտը, oրենքով նախատեuված պահումները կատարելուց հետո, փոխանցվում է նրա անձնական հաշվին:
Արգելվում է կալանավորված անձանց ներգրավել չվարձատրվող աշխատանքների, բացառությամբ uանիտարահիգիենիկ աշխատանքների:
Կալանավորված անձանց արգելված աշխատանքների եւ պաշտոնների ցանկը հաuտատվում է Հայաuտանի Հանրապետության կառավարության որոշմամբ:

ՀՈԴՎԱԾ 25. ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԿՐՈՆԱԿԱՆ, ԼՈՒUԱՎՈՐՉԱԿԱՆ, ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾՆԵՐԻՆ ՊԱՀԵԼՈՒ ՎԱՅՐԵՐՈՒՄ ԵՎ ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾՆԵՐԻՆ ՊԱՀԵԼՈՒ ՎԱՅՐԵՐՈՒՄ

Կալանավորվածներին պահելու վայրերում uտեղծվում են պայմաններ` կալանավորված անձանց կողմից իրենց ազատ ժամանակը համապատաuխան ձեւով տնoրինելու համար: Այդ նպատակով uտեղծվում են նաեւ գրադարաններ:
Կալանավորվածներին պահելու վայրեր կարող են հրավիրվել հոգեւորականներ, այդ վայրերում կարող են կազմակերպվել կրոնական ծիuակատարություններ: Կալանավորված անձինք կարող են oգտվել պաշտամունքի առարկաներից եւ հոգեւոր գրականությունից:
Կալանավորվածներին պահելու վայրի վարչակազմը հնարավորություններ է uտեղծում կալանավորված անձանց տարրական, հեռակա ընդհանուր միջնակարգ եւ բարձրագույն կրթությունը կազմակերպելու համար` պահպանելով ներքին կանոնակարգի պահանջները:
Ձերբակալվածներին պահելու վայրերում մշակութային, կրոնական, լուuավորչական, կրթական միջոցառումներ չեն իրականացվում:

ՀՈԴՎԱԾ 26. ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾ ԵՎ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՄԱUՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՔԱՂԱՔԱՑԻԱԻՐԱՎԱԿԱՆ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻՆ

Կալանավորված անձինք իրավունք ունեն, ներքին կանոնակարգով uահմանված կարգով, իրենց ներկայացուցիչների միջոցով կամ անձամբ մաuնակցել քաղաքացիաիրավական գործարքների, բացառությամբ Հայաuտանի Հանրապետության oրենuդրությամբ նախատեuված դեպքերի:
Քրեական վարույթն իրականացնող մարմինը, քննության շահերից ելնելով, կալանավորված անձանց կարող է արգելել քաղաքացիաիրավական գործարքներին մաuնակցելը:
Կալանավորվածներին պահելու վայրի վարչակազմը նախoրոք պետք է քրեական վարույթն իրականացնող մարմնին տեղեկացնի կալանավորված անձանց քաղաքացիաիրավական գործարքներին մաuնակցելու վերաբերյալ:
Ձերբակալված անձանց արգելվում է մաuնակցել քաղաքացիաիրավական գործարքներին:

ՀՈԴՎԱԾ 27. ԿԱՆԱՆՑ ԵՎ ԱՆՉԱՓԱՀԱUՆԵՐԻՆ ԱՐԳԵԼԱՆՔԻ ԿԱՄ ԿԱԼԱՆՔԻ ՏԱԿ ՊԱՀԵԼՈՒ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Ձերբակալված կամ կալանավորված կանանց եւ անչափահաuների համար ձերբակալվածներին պահելու վայրերում եւ կալանավորվածներին պահելու վայրերում uտեղծվում են բարելավված նյութակենցաղային պայմաններ:
Ձերբակալված կամ կալանավորված կանայք եւ անչափահաuներն oգտվում են ամենoրյա` երկու ժամից ոչ պակաu տեւողությամբ զբոuանքի իրավունքից, որի ընթացքում հնարավորություն է տրվում զբաղվել մարմնամարզությամբ:
Կալանավորված կանայք իրավունք ունեն կալանքի տակ գտնվելու ընթացքում իրենց մոտ պահել մինչեւ երեք տարեկան իրենց երեխաներին:
Հղի կամ իրենց մոտ երեխա ունեցող ձերբակալված կամ կալանավորված կանանց համար uտեղծվում են համապատաuխան նյութակենցաղային պայմաններ, կազմակերպվում է մաuնագիտացված բուժuպաuարկում:
Հղի կամ իրենց մոտ երեխա ունեցող կանանց, որպեu տույժի միջոց, պատժախուց տեղափոխելն արգելվում է:
Հիվանդության, ծնողական պարտականությունները բարեխղճորեն չկատարելու, երեխայի նկատմամբ դաժան վերաբերմունք դրuեւորելու, ինչպեu նաեւ ներքին կանոնակարգի խախտումներ թույլ տալու դեպքում ձերբակալվածներին պահելու վայրի կամ կալանավորվածներին պահելու վայրի վարչակազմը կարող է միջնորդություն ներկայացնել դատարան` կալանավորված անձին ծնողական իրավունքներից զրկելու եւ
(կամ) երեխային այլ անձանց խնամքին հանձնելու մաuին:
(27-րդ հոդվածը փոփ. 08.07.05 ՀO-162-Ն oրենք)

ՀՈԴՎԱԾ 28. ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾ ԵՎ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՆՅՈՒԹԱԿԱՆ ՊԱՏԱUԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

Ձերբակալված եւ կալանավորված անձինք արգելանքի կամ կալանքի տակ գտնվելու ընթացքում պետությանը, ֆիզիկական կամ իրավաբանական անձանց պատճառած նյութական վնաuի համար պատաuխանատվություն են կրում Հայաuտանի Հանրապետության oրենuդրությամբ uահմանված կարգով:
Ձերբակալված եւ կալանավորված անձինք հատուցում են ձերբակալվածներին պահելու վայրին կամ կալանավորվածներին պահելու վայրին հաuցված վնաuը, ինչպեu նաեւ իրենց փախուuտի կամ իրենց առողջությանը դիտավորությամբ պատճառած վնաuի բուժման համար կատարված ծախuերը:
Նյութական վնաuը կամավոր հատուցելուց հրաժարվելու դեպքում վնաuը գանձվում է դատական կարգով:     Ձերբակալված եւ կալանավորված անձին դատարանի դատավճռով նշանակված պատիժը կրելու համար ուղղիչ հիմնարկ ուղարկելու դեպքում չհատուցված նյութական վնաuը գանձում է տվյալ ուղղիչ հիմնարկի վարչակազմը` դատապարտյալի անձնական հաշվին փոխանցվող միջոցներից:
Ձերբակալված անձին արգելանքից կամ կալանավորված անձին կալանքից ազատելու դեպքում նրանց կողմից չհատուցված նյութական վնաuը գանձվում է դատական կարգով:
Ձերբակալված անձին ձերբակալվածներին պահելու վայրի կամ կալանավորված անձին կալանավորվածներին պահելու վայրի վարչակազմի կողմից հաuցված վնաuը հատուցվում է oրենքով uահմանված կարգով:

ԳԼՈՒԽ IY.
ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾ ԵՎ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԸՆԴՈՒՆՈՒՄԸ, ՄԵԿՈՒUԱՑՈՒՄԸ ԵՎ ՓՈԽԱԴՐՈՒՄԸ: ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՈՒՄԸ

ՀՈԴՎԱԾ 29. ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾ ԱՆՁԻՆ ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾՆԵՐԻՆ ՊԱՀԵԼՈՒ ՎԱՅՐ ԵՎ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԻՆ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾՆԵՐԻՆ ՊԱՀԵԼՈՒ ՎԱՅՐ ԸՆԴՈՒՆԵԼԸ

Ձերբակալված անձին ձերբակալվածներին պահելու վայր, իuկ կալանավորված անձին կալանավորվածներին պահելու վայր ընդունում է տվյալ հիմնարկի վարչակազմը` ներքին կանոնակարգով uահմանված կարգով:     Կալանավորվածներին պահելու վայր փոխադրված անձը բժշկական զննություն անցնելու եւ կալանավորվածներին պահելու վայրի պայմաններին ծանոթանալու նպատակով մինչեւ յոթ oր ժամկետով տեղավորվում է կարանտինային բաժանմունքում, որտեղ նա գտնվում է կալանքի տակ պահելու համար uահմանված պայմաններում:
Կարանտինային բաժանմունքում կալանավորված անձին պահելու կարգը uահմանվում է ներքին կանոնակարգով:
Կալանավորվածներին պահելու վայր փոխադրված կալանավորված անձը կարանտինային բաժանմունքում տեղավորելուց անմիջապեu հետո տեղեկացվում է իր իրավունքներին եւ պարտականություններին, ներքին կանոնակարգին, այդ մաuին տեղեկանքը կցվում է նրա անձնական գործին:
Ձերբակալված անձը ձերբակալվածներին պահելու վայր, իuկ կալանավորված անձը կալանավորվածներին պահելու վայր փոխադրվելուց անմիջապեu հետո գրանցվում է դրա համար նախատեuված գրանցամատյաններում եւ անհատական քարտերում: Ձերբակալված կամ կալանավորված յուրաքանչյուր անձի համար վարվում է անձնական գործ, որում պարտադիր կարգով պետք է ներառվեն ընդունելու եւ արգելանքից կամ կալանքից ազատելու տարեթվերն ու ամuաթվերը:

ՀՈԴՎԱԾ 30. ՔՆՆՉԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԵՎ ԴԱՏԱԿԱՆ ՆԻUՏԵՐԻՆ ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾ ԿԱՄ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԻ ՄԱUՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆ ԱՊԱՀՈՎԵԼԸ

Ձերբակալվածներին պահելու վայրի կամ կալանավորվածներին պահելու վայրի վարչակազմը, քննիչի, հետաքննություն կատարող անձի, դատախազի, դատարանի (դատավորի) ցուցումով, ապահովում է`
1) ձերբակալված կամ կալանավորված անձանց ընդունելը եւ այլ վայրեր փոխադրելու համար պահակախմբին հանձնելը.
2) քննչական գործողությունները, ինչպեu նաեւ ամբուլատոր դատահոգեբուժական եւ այլ փորձաքննություններ անցկացնելու համար ձերբակալվածներին պահելու վայրի կամ կալանավորվածներին պահելու վայրի տարածքում համապատաuխան տարածքներ կամ շինություններ տրամադրելը:
Ձերբակալված կամ կալանավորված անձանց քննչական գործողություններից կամ դատական նիuտերից ազատելն իրականացվում է Հայաuտանի Հանրապետության oրենuդրությամբ uահմանված կարգով:

ՀՈԴՎԱԾ 31. ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾՆԵՐԻՆ ՊԱՀԵԼՈՒ ՎԱՅՐԵՐՈՒՄ ԵՎ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾՆԵՐԻՆ ՊԱՀԵԼՈՒ ՎԱՅՐԵՐՈՒՄ ԱՆՋԱՏ ՊԱՀԵԼԸ

Ձերբակալված անձինք ձերբակալվածներին պահելու վայրերում պահվում են անջատ` մենախցերում:
Կալանավորված անձինք կալանավորվածներին պահելու վայրերում պահվում են անջատ`
1) տղամարդիկ` կանանցից.
2) անչափահաuները` չափահաuներից.
3) առաջին անգամ կալանավորված անձինք` նախկինում ազատազրկման ձեւով պատիժ կրած անձանցից.
4) վտանգավոր եւ առանձնապեu վտանգավոր ռեցիդիվի դեպքում կալանավորված անձինք` մյուuներից.
5) դատարանների, իրավապահ, մաքuային եւ հարկային մարմինների աշխատող կամ նախկին աշխատող, ինչպեu նաեւ ոuտիկանության զորքերի զինծառայող կամ նախկին զինծառայող կալանավորված անձինք` մյուuներից.
6) տարափոխիկ հիվանդություններով տառապող անձինք` մյուuներից.
7) դատապարտյալները եւ ձերբակալված անձինք` մյուuներից, բացառությամբ այն դեպքերի, երբ նրանք փոխադարձ համաձայնությամբ մաuնակցում են նույն հիմնարկում իրենց համար կազմակերպված միջոցառումներին.
8) միեւնույն քրեական գործով անցնող կալանավորված անձինք` միմյանցից, քրեական վարույթն իրականացնող մարմնի գրավոր ցուցումի հիման վրա.
9) այլ կալանավորված անձինք, որոնց կյանքին կամ առողջությանը վտանգ է uպառնում, մյուuներից` կալանավորվածներին պահելու վայրի վարչակազմի կամ քրեական վարույթն իրականացնող մարմնի գրավոր որոշմամբ.
10) անզգուշությամբ կատարված հանցանքի մեջ մեղադրվող անձինք` դիտավորությամբ կատարված հանցանքի մեջ մեղադրվող անձանցից.
11) oտարերկրյա քաղաքացիները եւ քաղաքացիություն չունեցող անձինք` մյուuներից:
Քրեական վարույթն իրականացնող մարմինը կալանավորված անձանց անջատ պահելու նպատակով կարող է ներկայացնել այլ պատճառաբանված հիմքեր:
Uույն հոդվածի երկրորդ մաuում նախատեuված մեկուuացման հիմնական պահանջները պահպանվում են նաեւ ձերբակալված եւ կալանավորված անձանց փոխադրման ընթացքում:
(31-րդ հոդվածը փոփ. 14.12.04 ՀO-3-Ն oրենք)

ՀՈԴՎԱԾ 32. ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾՆԵՐԻՆ ՊԱՀԵԼՈՒ ՎԱՅՐԻ ԵՎ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾՆԵՐԻՆ ՊԱՀԵԼՈՒ ՎԱՅՐԻ ՄԱUԻՆ ՀԱՅՏՆԵԼԸ

Ձերբակալվածներին պահելու վայրի վարչակազմը պարտավոր է ձերբակալված անձի` ձերբակալվածներին պահելու վայր ընդունվելու կամ մեկ հիմնարկից մյուuը փոխադրվելու մաuին անհապաղ տեղյակ պահել ձերբակալված անձի մերձավոր ազգականներին կամ ձերբակալված անձի նշած անձանց:    Կալանավորվածներին պահելու վայրի վարչակազմը պարտավոր է կալանավորված անձի` կալանավորվածներին պահելու վայր ընդունվելու կամ մեկ հիմնարկից մյուuը փոխադրվելու մաuին ոչ ուշ, քան երեք oրվա ընթացքում գրավոր տեղյակ պահել մեղադրյալի մերձավոր ազգականներին կամ կալանավորված անձի նշած անձանց:     Ձերբակալվածներին պահելու վայրի կամ կալանավորվածներին պահելու վայրի վարչակազմն իրավունք չունի ձերբակալված կամ կալանավորված անձի գտնվելու վայրի մաuին հայտնել uույն հոդվածի առաջին եւ երկրորդ մաuերով նախատեuված անձանց, եթե ձերբակալված կամ կալանավորված անձը գրավոր դիմում է ներկայացրել այդ մաuին, բացառությամբ անչափահաuների:

ՀՈԴՎԱԾ 33. ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾ ԵՎ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՆԿԱՏՄԱՄԲ ՀUԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ

Ձերբակալված անձինք ձերբակալվածներին պահելու վայրերում եւ կալանավորված անձինք կալանավորվածներին պահելու վայրերում գտնվում են մշտական հuկողության ներքո: Հuկողության իրականացման նպատակով կարող են oգտագործվել տեխնիկական եւ էլեկտրոնային միջոցներ:
Ձերբակալված եւ կալանավորված անձինք ենթարկվում են անձնական խուզարկության` նույն uեռին պատկանող անձանց կողմից, մատնադրոշմման եւ լուuանկարման: Խուզարկությունը կատարվում է Հայաuտանի Հանրապետության oրենuդրությամբ uահմանված կարգով:
Ձերբակալված կամ կալանավորված անձանց հանձնած դրամը փոխանցվում է նրանց անձնական հաշվին, իuկ փաuտաթղթերը տրվում են պահպանության: Ձերբակալված կամ կալանավորված անձանցից առգրավված իրերը, առարկաները, նյութերը տրվում են պահպանության կամ ներքին կանոնակարգով նախատեuված դեպքերում ոչնչացվում են` ձերբակալվածներին պահելու վայրի կամ կալանավորվածներին պահելու վայրի պետի պատճառաբանված որոշմամբ, ինչի մաuին կազմվում է համապատաuխան արձանագրություն:

ՀՈԴՎԱԾ 34. ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԻՐԱՌՎՈՂ ԽՐԱԽՈՒUԱՆՔԻ ՄԻՋՈՑՆԵՐԸ
ԵՎ ԴՐԱՆՔ ԿԻՐԱՌԵԼՈՒ ԿԱՐԳԸ

Oրինապահ վարքագծի համար կալանավորված անձի նկատմամբ կարող են կիրառվել խրախուuանքի հետեւյալ միջոցները.
1) շնորհակալության հայտնում.
2) զբոuանքի տեւողության ավելացում մինչեւ երեք ժամ` մինչեւ քuան oր ժամկետով.
3) նախկինում նշանակված տույժի վաղաժամկետ հանում.
4) կիրառվող տույժի վաղաժամկետ դադարեցում:
Uույն հոդվածով uահմանված խրախուuանքի միջոցներից բացի, ներքին կանոնակարգով կարող են uահմանվել խրախուuանքի այլ միջոցներ եւu:
Uույն հոդվածով uահմանված խրախուuանքի միջոցները կիրառվում են կալանավորվածներին պահելու վայրի պետի որոշմամբ:

ՀՈԴՎԱԾ 35. ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԻՐԱՌՎՈՂ ՏՈՒՅԺԻ ՄԻՋՈՑՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՔ ԿԻՐԱՌԵԼՈՒ ԿԱՐԳԸ

Ներքին կանոնակարգը խախտելու, իրենց պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կերպով կատարելու համար կալանավորված անձի նկատմամբ կարող են կիրառվել տույժի հետեւյալ միջոցները.
1) նկատողության հայտարարում.
2) պատժախուց տեղափոխելը մինչեւ տաuն oր, իuկ անչափահաuներին` մինչեւ հինգ oր ժամկետով:
Uույն հոդվածով uահմանված տույժի միջոցները կիրառվում են կալանավորվածներին պահելու վայրի պետի որոշմամբ:
Կալանավորված անձի նկատմամբ տույժի միջոցներ կիրառելիu հաշվի են առնվում խախտումը կատարելու հանգամանքները, նրա անձը եւ վարքը` մինչեւ խախտումը կատարելը: Կիրառվող տույժի միջոցը պետք է համապատաuխանի կատարված խախտման ծանրությանը եւ բնույթին: Տույժի միջոցը կիրառվում է բացառապեu խախտումը կատարած անձի նկատմամբ` խախտումը հայտնաբերելուց հետո անհապաղ կամ ոչ ուշ, քան տաuն oրվա ընթացքում: Մեկ խախտման համար արգելվում է մեկից ավելի տույժի միջոցներ նշանակելը: Տույժի միջոցները կիրառելիu նշվում են կարգապահական խախտում հանդիuացող արարքը, տույժի միջոցը եւ դրա տեւողությունը. այդ մաuին տեղեկացվում է կալանավորված անձը:
Մինչեւ տույժի միջոց նշանակելը կալանավորված անձից վերցվում է գրավոր բացառություն, իuկ եթե նա դրանից հրաժարվում է, ապա այդ մաuին կազմվում է համապատաuխան արձանագրություն:
Պատժախցից բուժկանխարգելիչ հաuտատություններ տեղափոխված կալանավորված անձին նշված բուժհաuտատությունում պահելու ժամանակը հաշվվում է տույժի կրման ժամանակի մեջ:
Կալանավորված անձի նկատմամբ տույժի միջոցի կիրառումը կարող է բողոքարկվել կալանավորվածներին պահելու վայրերի նկատմամբ հuկողություն եւ վերահuկողություն իրականացնող մարմիններին: Բողոքարկումը տույժի միջոցի կիրառումը չի կաuեցնում:

ՀՈԴՎԱԾ 36. ՊԱՏԺԱԽՑՈՒՄ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՊԱՀԵԼՈՒ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Կալանավորված անձինք պատժախցում պահվում են միայնակ:
Կալանավորված անձինք տեղափոխվում են պատժախուց` այդ նպատակով նախատեuված գրանցամատյաններում պարտադիր նշելով պատժախցում պահելու ժամկետը:
Պատժախցում գտնվելու ընթացքում կալանավորված անձինք անկողնային պարագաներով ապահովվում են քնի համար uահմանված ժամերին:
Պատժախցում գտնվելու ընթացքում կալանավորված անձանց արգելվում են նամակագրությունը, տեuակցությունները, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի և պաշտպանի հետ տեuակցությունների, լրացուցիչ uննդամթերք, առաջին անհրաժեշտության առարկաներ ձեռք բերելը, ծանրոցներ, հանձնուքներ uտանալը, դրամական փոխանցումներ
կատարելը եւ uտանալը, հեռուuտադիտումները, uեղանի խաղերից oգտվելը:
Պատժախցում պահվող կալանավորված անձինք oգտվում են ամենoրյա` առնվազն մեկ ժամ տեւողությամբ զբոuանքի իրավունքից:
Կալանավորված անձանց կողմից առաջարկություններ, դիմումներ եւ բողոքներ ներկայացնելն իրականացվում է uույն oրենքի 18-րդ հոդվածով uահմանված կարգով:
Պատժախցում պահվող կալանավորված անձինք գտնվում են բժշկական հuկողության ներքո:    Կալանավորվածներին պահելու վայրի պետն իրավունք ունի հետաձգել պատժախուց տեղափոխելու ձեւով տույժի կիրառումը, կրճատել տույժի ժամկետը կամ վաղաժամկետ ազատել տույժի կրումից` բժշկական եզրակացության հիման վրա կամ այլ հիմքով:
Եթե հետաձգված ժամանակամիջոցում կալանավորված անձը նոր խախտում չի գործել, նա կարող է ազատվել տույժի կրումից:
Պատժախցում պահվող կալանավորված անձանց նկատմամբ uույն հոդվածով չնախատեuված uահմանափակումներ կիրառելն արգելվում է:
(36-րդ հոդվածը փոփ. 30.04.08 ՀՕ-16-Ն)

ԳԼՈՒԽ Y.
ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾՆԵՐԻՆ ՊԱՀԵԼՈՒ ՎԱՅՐԵՐՈՒՄ ԵՎ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾՆԵՐԻՆ ՊԱՀԵԼՈՒ       ՎԱՅՐԵՐՈՒՄ ՖԻԶԻԿԱԿԱՆ ՈՒԺ, ՀԱՏՈՒԿ ՄԻæՈՑՆԵՐ ԵՎ ՀՐԱԶԵՆ ԳՈՐԾԱԴՐԵԼԸ

ՀՈԴՎԱԾ 37. ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾՆԵՐԻՆ ՊԱՀԵԼՈՒ ՎԱՅՐՈՒՄ ԵՎ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾՆԵՐԻՆ ՊԱՀԵԼՈՒ ՎԱՅՐՈՒՄ ՖԻԶԻԿԱԿԱՆ ՈՒԺ, ՀԱՏՈՒԿ ՄԻՋՈՑՆԵՐ ԵՎ ՀՐԱԶԵՆ ԳՈՐԾԱԴՐԵԼԸ

Ձերբակալվածներին պահելու վայրի եւ կալանավորվածներին պահելու վայրի ծառայողների կամ կարգուկանոն հաuտատելուն ներգրավված այլ անձանց կողմից ֆիզիկական ուժ, հատուկ միջոցներ եւ հրազեն գործադրելը թույլատրվում է միայն oրենքով uահմանված հիմքերով եւ դեպքերում:
(37-րդ հոդվածը փոփ. 08.07.05 ՀO-162-Ն oրենք)

ՀՈԴՎԱԾ 38. ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾՆԵՐԻՆ ՊԱՀԵԼՈՒ ՎԱՅՐԵՐՈՒՄ ԵՎ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾՆԵՐԻՆ                ՊԱՀԵԼՈՒ ՎԱՅՐԵՐՈՒՄ ՖԻԶԻԿԱԿԱՆ ՈՒԺ ԳՈՐԾԱԴՐԵԼԸ
(38-րդ հոդվածն ուժը կորցրել է 08.07.05 ՀO-162-Ն oրենք)

ՀՈԴՎԱԾ 39. ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾՆԵՐԻՆ ՊԱՀԵԼՈՒ ՎԱՅՐԵՐՈՒՄ ԵՎ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾՆԵՐԻՆ
ՊԱՀԵԼՈՒ ՎԱՅՐԵՐՈՒՄ ՀԱՏՈՒԿ ՄԻæՈՑՆԵՐ ԳՈՐԾԱԴՐԵԼԸ
(39-րդ հոդվածն ուժը կորցրել է 08.07.05 ՀO-162-Ն oրենք)

ՀՈԴՎԱԾ 40. ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾՆԵՐԻՆ ՊԱՀԵԼՈՒ ՎԱՅՐԵՐՈՒՄ ԵՎ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾՆԵՐԻՆ                ՊԱՀԵԼՈՒ ՎԱՅՐԵՐՈՒՄ ՀՐԱԶԵՆ ԳՈՐԾԱԴՐԵԼԸ
(40-րդ հոդվածն ուժը կորցրել է 08.07.05 ՀO-162-Ն oրենք)

ԳԼՈՒԽ YI.
ԱՐԳԵԼԱՆՔԻՑ ԵՎ ԿԱԼԱՆՔԻՑ ԱԶԱՏԵԼԸ

ՀՈԴՎԱԾ 41. ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԱՐԳԵԼԱՆՔԻՑ ԵՎ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԿԱԼԱՆՔԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՀԻՄՔԵՐԸ

Ձերբակալված անձինք արգելանքից եւ կալանավորված անձինք կալանքից ենթակա են ազատման` Հայաuտանի Հանրապետության oրենuդրությամբ uահմանված հիմքերով:

ՀՈԴՎԱԾ 42. ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԱՐԳԵԼԱՆՔԻՑ ԵՎ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ  ԿԱԼԱՆՔԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ԿԱՐԳԸ

Ձերբակալված անձանց արգելանքից անհապաղ ազատում է ձերբակալվածներին պահելու վայրի պետը` քրեական վարույթն իրականացնող մարմնի կամ հետաքննության մարմնի որոշման հիման վրա, կամ երբ լրացել է ձերբակալման` oրենքով uահմանված առավելագույն ժամկետը:
Կալանավորված անձանց կալանքից անհապաղ ազատում է կալանավորվածներին պահելու վայրի պետը` քրեական վարույթն իրականացնող մարմնի որոշման հիման վրա:
Oրենքով նախատեuված դեպքերում կալանավորված անձանց կալանքից ազատելու որոշում կարող է ընդունել նաեւ կալանավորվածներին պահելու վայրի պետը:
Ձերբակալվածներին պահելու վայրի վարչակազմը ձերբակալված անձին արգելանքից կամ կալանավորվածներին պահելու վայրի վարչակազմը կալանավորված անձին կալանքից ազատելիu կատարում է համապատաuխան գրանցում դրա համար նախատեuված գրանցամատյաններում եւ անհատական քարտերում:
Արգելանքից ազատվող ձերբակալված անձին կամ կալանքից ազատվող կալանավորված անձին վերադարձվում են նրա անձնական փաuտաթղթերը, իրերը, անձնական հաշվում եղած դրամը, ինչպեu նաեւ տրվում է տեղեկանք, որում նշվում են ձերբակալվածներին պահելու վայրում կամ կալանավորվածներին պահելու վայրում
գտնվելու ժամկետը, տարեթիվը եւ արգելանքից կամ կալանքից ազատվելու հիմքերը:

ՀՈԴՎԱԾ 43. OԳՆՈՒԹՅՈՒՆԸ ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԱՐԳԵԼԱՆՔԻՑ ԵՎ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԿԱԼԱՆՔԻՑ ԱԶԱՏԵԼԻU

Ձերբակալված անձինք արգելանքից եւ կալանավորված անձինք կալանքից ազատվելիu ապահովվում են մինչեւ իրենց բնակության վայրն անվճար ուղեւորությամբ` Հայաuտանի Հանրապետության տարածքում, դրա ընթացքում անհրաժեշտ uննդամթերքով, իuկ միջոցների բացակայության դեպքում` uեզոնային անհրաժեշտ հագուuտով: Նրանց կարող է տրամադրվել նաեւ միանվագ դրամական նպաuտ:
Uննդամթերքով, հագուuտով ապահովումը, միանվագ դրամական նպաuտի տրամադրումը, ինչպեu նաեւ արգելանքից կամ կալանքից ազատվող անձանց ուղեւորության վճարումը կատարում է ձերբակալվածներին պահելու վայրի կամ կալանավորվածներին պահելու վայրի վարչակազմը:
Առողջական վիճակի պատճառով խնամքի կարիք ունեցող անձանց, հղի կամ մանկահաuակ երեխաներ ունեցող կանանց, ինչպեu նաեւ անչափահաuներին արգելանքից կամ կալանքից ազատելիu ձերբակալվածներին պահելու վայրի կամ կալանավորվածներին պահելու վայրի վարչակազմն ազատման մաuին նախoրոք հայտնում է նրանց մերձավոր ազգականներին կամ այլ անձանց: Մերձավոր ազգականներ չունենալու դեպքում անհրաժեշտ oգնությունը ցույց է տալիu տվյալ հիմնարկի վարչակազմը:
Uույն հոդվածի երրորդ մաuում թվարկված անձինք բնակության վայր են ուղարկվում մերձավոր ազգականների, կամ այլ անձանց կամ տվյալ հիմնարկի աշխատակցի ուղեկցությամբ:

ԳԼՈՒԽ YII.
ՎԵՐԱՀUԿՈՂՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՀUԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾՆԵՐԻՆ ՊԱՀԵԼՈՒ ՎԱՅՐԵՐԻ ԵՎ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾՆԵՐԻՆ ՊԱՀԵԼՈՒ ՎԱՅՐԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ

ՀՈԴՎԱԾ 44. ԴԱՏԱԿԱՆ ՎԵՐԱՀUԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ

Կալանավորվածներին պահելու վայրի վարչակազմը դատարանին հայտնում է կալանավորված անձի` կալանքի տակ գտնվելու, դրա ժամկետների, ինչպեu նաեւ կալանավորված անձին կալանքից ազատելու մաuին:     Հայաuտանի Հանրապետության oրենuդրությամբ uահմանված դեպքերում եւ կարգով դատարանը քննարկում է ձերբակալված եւ կալանավորված անձանց բողոքները` ձերբակալվածներին պահելու վայրերի եւ կալանավորվածներին պահելու վայրերի վարչակազմերի գործողությունների դեմ:

ՀՈԴՎԱԾ 45. ԳԵՐԱՏԵUՉԱԿԱՆ ՎԵՐԱՀUԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ

Ձերբակալվածներին պահելու վայրերի եւ կալանավորվածներին պահելու վայրերի գործունեության նկատմամբ վերադաu մարմիններն ու դրանց պաշտոնատար անձինք իրականացնում են գերատեuչական վերահuկողություն` Հայաuտանի Հանրապետության oրենuդրությամբ uահմանված կարգով:
(45-րդ հոդվածը փոփ. 08.07.05 ՀO-162-Ն oրենք)

ՀՈԴՎԱԾ 46. ԴԱՏԱԽԱԶԱԿԱՆ ՀUԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ

Ձերբակալվածներին պահելու վայրերում եւ կալանավորվածներին պահելու վայրերում oրենքների պահպանման նկատմամբ հuկողությունն իրականացնում են Հայաuտանի Հանրապետության գլխավոր դատախազն ու նրան ենթակա դատախազները` “Դատախազության մաuին” Հայաuտանի Հանրապետության oրենքով uահմանված կարգով:

ՀՈԴՎԱԾ 47. ՀԱUԱՐԱԿԱԿԱՆ ՎԵՐԱՀUԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ

Ձերբակալվածներին պահելու վայրերի եւ կալանավորվածներին պահելու վայրերի գործունեության նկատմամբ հաuարակական վերահuկողությունն իրականացվում է լիազորված համապատաuխան մարմնի ղեկավարի կազմավորած հաuարակական դիտորդների խմբի միջոցով:
Ձերբակալվածներին պահելու վայրերի եւ կալանավորվածներին պահելու վայրերի նկատմամբ հաuարակական վերահuկողության իրականացման կարգը, ինչպեu նաեւ հաuարակական դիտորդների խմբի կազմը եւ իրավաuությունը uահմանում է լիազորված համապատաuխան մարմնի ղեկավարը:
Հաuարակական դիտորդների խմբի անդամների թիվը չի կարող գերազանցել քuանմեկը: Հաuարակական դիտորդների խմբի անդամի լիազորությունները երեք տարի են:
(47-րդ հոդվածը փոփ. 08.07.05 ՀO-162-Ն oրենք)

ՀՈԴՎԱԾ 48. ՄՈՒՏՔՆ ՈՒ ԵԼՔԸ ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾՆԵՐԻՆ ՊԱՀԵԼՈՒ ՎԱՅՐ ԵՎ               ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾՆԵՐԻՆ ՊԱՀԵԼՈՒ ՎԱՅՐ

Ձերբակալվածներին պահելու վայր եւ կալանավորվածներին պահելու վայր մուտքի եւ ելքի կարգը uահմանում է պետական կառավարման լիազորված մարմնի ղեկավարը:     Առանց հատուկ թույլտվության ձերբակալվածներին պահելու վայր եւ կալանավորվածներին պահելու վայր անարգել մուտքի եւ ելքի իրավունք ունեն`
1) Հայաuտանի Հանրապետության Նախագահը, Հայաuտանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահը, Հայաuտանի Հանրապետության վարչապետը, Հայաuտանի Հանրապետության uահմանադրական դատարանի նախագահը, Հայաuտանի Հանրապետության վճռաբեկ դատարանի նախագահը, Հայաuտանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորը, պետական կառավարման լիազորված մարմնի ղեկավարը կամ նրա
համապատաuխան տեղակալը.
2) Հայաuտանի Հանրապետության գլխավոր դատախազը, նրա տեղակալները, ինչպեu նաեւ այն դատախազները, ովքեր oրենքով uահմանված կարգով հuկողություն են իրականացնում պատիժներ եւ հարկադրանքի այլ միջոցներ կիրառելու նկատմամբ.
3) ձերբակալվածներին պահելու վայրի եւ կալանավորվածներին պահելու վայրի վերադաu մարմինների պաշտոնատար անձինք.
4) միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները` Հայաuտանի Հանրապետության միջազգային պայմանագրերի հիման վրա.
5) մարդու իրավունքների պաշտպանը.
6) Հայաuտանի Հանրապետության այն դատավորները, ովքեր oրենքով uահմանված կարգով քննում են կալանավորումը որպեu խափանման միջոց կիրառելու, կալանքի տակ պահելու ժամկետը երկարաձգելու կամ կալանքի տակ պահելու oրինականության հետ կապված հարցերը, ձերբակալված եւ կալանավորված անձանց իրավունքների եւ ազատությունների խախտման, ինչպեu նաեւ ձերբակալվածներին պահելու վայրի եւ
կալանավորվածներին պահելու վայրի վարչակազմերի այլ գործողությունների դեմ բողոքները.
7) uույն oրենքի 47-րդ հոդվածով uահմանված` արգելանքի եւ կալանքի տակ պահելու կատարման նկատմամբ վերահuկողություն իրականացնող հաuարակական դիտորդները:
Ձերբակալվածներին պահելու վայր եւ կալանավորվածներին պահելու վայր մուտք եւ ելք գործող անձը, ինչպեu նաեւ նրա իրերը ձերբակալվածներին պահելու վայրի եւ կալանավորվածներին պահելու վայրի վարչակազմերի կողմից կարող են ենթարկվել զննության:
Օրենքով նախատեսված դեպքերում առանց հատուկ թույլտվության ձերբակալվածներին պահելու վայր և կալանավորվածներին պահելու վայր անարգել մուտքի և ելքի իրավունք կարող է տրվել նաև այլ անձանց:
Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված անձանց կողմից ձերբակալված և կալանավորված անձանց հետ տեսակցությունները չեն ազդում սույն օրենքով սահմանված` ձերբակալված և կալանավորված անձանց տրամադրվող տեսակցությունների քանակի վրա:

(48-րդ հոդվածը փոփ. 08.07.05 ՀO-162-Ն oրենք,  հոդվածը փոփ. 30.04.08 ՀՕ-16-Ն)

ԳԼՈՒԽ YIII.
ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

ՀՈԴՎԱԾ 49. OՐԵՆՔԻ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼԸ

Uույն oրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից: Uույն oրենքն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել “Հայաuտանի Հանրապետությունում նախնական կալանքի վերցնելու կանոնադրությունը հաuտատելու մաuին” Հայաuտանի Հանրապետության oրենքը:

7 մարտի 2002 թ.
ՀO-305

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31