Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանը նոր չեմպիոն ունի

Հոկտեմբեր 22,2011 00:00

NEW

\"\"«Փյունիկի» 10 տարվա դոմինանտությունը ընդհատվեց. Հայաստանի 20-րդ՝ հոբելյանական առաջնությունը նոր չեմպիոն ունեցավ: 26-րդ տուրում «Արարատի» նկատմամբ տոնած 2:1 հաշվով հաղթանակը Սեւադա Արզումանյանի սաներին մրցաշրջանի ավարտից երկու տուր առաջ անհասանելի դարձրեց մոտակա հետապնդողների համար՝ օծելով Անկախ Հայաստանի 5-րդ չեմպիոնին: Մինչ օրս միայն չորս թիմ էր կարողացել նվաճել այդ բարձունքը՝ «Ցեմենտը», «Արարատը», «Շիրակն» ու «Փյունիկը»: Ընդ որում՝ վերջինին տարիներ շարունակ ոչ մի թիմ չէր կարողանում իջեցնել բարձունքից:  2011-ին էլ, պետք է հանուն արդարության նշել, ոչ թե «Ուլիսն» այնքան հզորացավ, որ հեռացներ իր ճանապարհից «Փյունիկին», այլ՝ վերջինս ինչ-ինչ պատճառներով լուրջ ու էապես թուլացավ (բացարձակ սերնդափոխությունից մինչեւ՝ առաջնահերթությունների փոփոխություն): Չեմպիոնի փոփոխությունը բնավ չի խոսում ակումբային ֆուտբոլի զարգացման մասին: Տխուր է, բայց փաստ. հավաքականային ֆուտբոլի վերելքը որեէ կերպ չի անդրադաձել մեր առաջնության մակարդակի ու նաեւ՝ մրցակցության աճի վրա:
Տուրի մյուս խաղերում գրանցվեցին այսպիսի արդյունքներ:

Միկա-Գանձասար՝ 1:0
Բանանց-Իմպուլս՝ 3:2
Շիրակ-Փյունիկ՝ 0:0

Մրցաշարային աղյուսակ
1. Ուլիս 26 19 52
2. Փյունիկ 26 4 42
3. Գանձաս. 26 12 42
4. Բանանց 26 10 40
5. Միկա 26 8 40
6. Իմպուլս 26 2 36
7. Շիրակ 26 -15 22
8. Արարատ 26 -40 10

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել