Լրահոս
Օրվա լրահոսը

ԻՆՏԵՐՆԵՏԸ ՉԻ ՓԱԿԻ ԳՐՔԻ ՃԱՆԱՊԱՐՀԸ

Հոկտեմբեր 22,2011 00:00

NEW

Այսօր «Բյուրոկրատ» գրախանութում տեղի կունենա դրամատուրգ, հրապարակախոս Կարինե Խոդիկյանի «Վերադառնում եմ, մոռացեք…» առաջին մոնոպիեսի շնորհանդեսը` աուդիոգրքի տարբերակով: Ինչպես լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց հեղինակը, այդ ձեռնարկով նա փորձել է ընդարձակել գրքի սահմանները. «Գիրքը կա — դեռ երկար կլինի»:
Գրքի հերոսուհին մի կին է, որի ապրելակերպը ներկայացնում է մեր կյանքը` սկսած արցախյան ազատամարտից: Նա փորձում է գտնել իր կանացի երջանկությունը:
Աուդիոգրքի աջակից «Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանը նշեց, որ վերջին տարիներին հրատարակչությունները փորձում են   պատասխանել այն հարցին, թե ինչո՞ւ ընթերցողը գիրք չի կարդում եւ արդյո՞ք ինտերնետը կփակի գրքի ճանապարհը. «Ոչ, քանի որ ինտերնետը չի կարող փոխանցել այն էմոցիաները, որոնք ապրում ես գիրք կարդալիս: Բացի այդ` ինտերնետն օգնում է գրքին: Որտեղ ուզում ես, ինչ ուզում ես` կարդա, միայն թե զարգանաս»:
Հրատարակչությունը ստեղծել է  նաեւ խաղալիք գրքեր` նույնիսկ լոգարանում կարդալու համար: «Պետք է խաղն ու գիրքն անբաժան լինեն»,-ասաց Ա. Մարտիրոսյանը: Կ. Խոդիկյանն ավելացրեց, որ երեխային պետք է փոքր հասակից սովորեցնել «շփվել» գրքի հետ. «Նրա թաթիկները մանկուց պետք է զբաղված լինեն գրքով»: Աուդիոգրքի պրոդյուսեր Ռուբեն Փաշինյանի խոսքերով. «Մեզանում կորել է գիրք կարդալու ցանկությունը, քանի որ հոգնած ենք լինում: Պետք է գտնել միջոցներ` գիրքը ցանկալի դարձնելու համար եւ դա  չպետք է անել արհեստականորեն»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել