Լրահոս
Օրվա լրահոսը

Նշվեց Խաչի գյուտի տոնը

Հոկտեմբեր 22,2011 00:00

NEW

Կիրակի օրը Հայ առաքելական եկեղեցին նշեց Խաչի գյուտի տոնը, ինչի առիթով բոլոր եկեղեցիներում մատուցվեց սուրբ պատարագ:
Կոստանդիանոս կայսրը ցանկացավ եկեղեցի կառուցել Քրիստոսի խաչելության վայրում ՝ Գողգոթայում: Այդ նպատակով Հեղինե կայսրուհին սկսեց որոնել Քրիստոսի խաչը եւ Հուդա անունով մի հրեայի օգնությամբ գտավ  Քրիստոսի եւ երկու ավազակների խաչափայտերը:  «Սա հրեաների թագավորն է» գրությամբ տախտակը թաղման ժամանակ պոկվել էր եւ հնարավոր չէր տարբերել Փրկչի խաչափայտը: Այդ նպատակով խաչերը մոտեցրին մի հիվանդ կնոջ, ով Քիստոսի խաչին դիպչելով՝ առողջացավ: Խաչը մոտեցրին նաեւ մեռած պատանուն եւ նա հարություն առավ, իսկ Հուդան մկրտվեց՝ դառնալով քրիստոնյա:  Գտնված խաչափայտը դրվեց Գողգոթայում կառուցված հոյակերտ տաճարում:
Ինչպես նշեց սուրբ Սարգիս եկեղեցու հոգեւոր սպասավոր տեր Հակոբ քահանա  Խաչատրյանը, մեր կյանքում կարեւոր է խաչի ներկայությունը, քանի որ հավատում ենք դրան. «Խաչը ոչ թե սոսկ ինչ-որ առարկա է, որին ներշնչանքով ենք հավատում, այլ դրա նկատմամբ քրիստոնյաները վստահություն ունեն»: Քահանան հավելեց. «Ամեն մարդ իր խաչի ճանապարհն ունի»: Տեր Հակոբ քահանա Խաչատրյանի խոսքերով՝ խաչով պատժվում են նրանք, ովքեր չեն հավատում դրա զորությանը կամ փորձում են խաչի քարոզչությունը հարմարեցնել իրենց շահերին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել