Լրահոս
Օրվա լրահոսը

ԹՌԻՉՔՆԵՐ ԿՈՒՆԵՆԱ՞ՆՔ

Հոկտեմբեր 22,2011 00:00

NEW

Հաջորդ տարվա պետական  բյուջեի նախագիծը 10,3 միլիարդ դրամ է նախատեսել գիտության ոլորտի համար: Ինչը նշանակում է՝ ոլորտի ֆինանսավորումը  7%-ով   ավելի է լինելու այս տարվա համեմատությամբ: Ոլորտում արդեն պլանավորել են, թե ինչպես են ծախսվելու այդ գումարները: «Աշխատավարձերը կավելանան, գումարի մյուս մասն էլ  միջազգային ծրագրերի համար կօգտագործվի: Գիտական ոլորտում ներդրված յուրաքանչյուր $1-ը վերադարձվում է կրկնակի»,- երեկվա ասուլիսում ասաց Գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը: Նրա խոսքով, ընթացիկ տարին գիտական ոլորտի համար հաջողությունների ու ձեռքբերումների տարի էր: Արդեն միջազգային 20 համաձայնագիր է ստորագրվել Հայաստանի ու  ԱՊՀ  եւ եվրոպական մի շարք երկրների միջեւ: Հայ-ֆրանսիական համատեղ ջանքերով երկու լաբորատորիաներ են ստեղծվել: Առաջիկա 3 տարիներին էլ Հայաստանին գծային արագացուցչի կառուցման համար անհրաժեշտ որոշ սարքավորումներ կտրամադրի Գերմանիան: Պարոն Հարությունյանի խոսքով, AREAL լազերային բարձր հաճախականային  գիտահետազոտական արգացուցչի կառուցման համար  արդեն մոտ 3 միլիոն եվրոյի սարքավորումներ են բերվել Գերմանիայից. «Արագացուցչի պատրաստելուց հետո գիտության մեջ թռիչքային զարգացումներ կունենանք»: Կոմիտեի նախագահն ասաց նաեւ, որ արագացուցիչը, ընդհանուր առմամբ, կարժենա մոտ 5 միլիոն եվրո:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել