Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՊՄՀ-ն ջազ-քառյակ ունի

Հոկտեմբեր 22,2011 00:00

NEW

\"\"Հանրահայտ ջազմեն, կոմպոզիտոր, դաշնակահար Գարի Քյոսայանի ջազ-քառյակը այսուհետեւ  կկոչվի Հայկական պետական մանկավարժական համալսարանի Գարի Քյոսայանի ջազ-քառյակ: 
Քառյակի համերգով սկիզբ դրվեց նոր պայմանագրային համագործակցության`ամիսը երկու անգամ մանկավարժական համալսարանի ուսանողներն ու պրոֆեսորադասախոսական կազմը հնարավորություն կունենան  ունկնդրելու ՀՊՄՀ-ի Գարի Քյոսայանի ջազ-քառյակի համերգները:
«Ստանալով համագործակցության առաջարկ` համաձայնեցի, քանի որ այս համալսարանում տեսնում եմ պոտենցիալ եւ շատ մեծ ակնկալիքներ ունեմ: Կարծում եմ, կստանանք ցանկալի արդյունք. ուսանողներից ոմանք նաեւ կընդգրկվեն մեր խմբում»,- ասաց Գ. Քյոսայանը:
Խոսելով դասական երաժշտության եւ հատկապես ջազի մասին՝ Քյոսայանն ընդգծեց. «Հայաստանում չի քարոզվում բարձրաճաշակ երաժշտությունը: Դրա փոխարեն հեռուստաեթերից հնչում է անմակարդակ, ռաբիս եւ անորակ երաժշտություն: Դա հայ ժողովրդի հանդեպ թշնամություն է, մեր երիտասարդությունը պահանջ ունի լավ երաժշտության»: 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել