NEW
Հոկտեմբերի 23-ին` ժամը 07.41-ին տեղեկատվություն է ստացվել, որ Շիրակի մարզում` Երեւան-Գյումրի-Բավրա ավտոճանապարհի 136-րդ կմ-ում (Քեթի գյուղում) տեղի է ունեցել ավտոպատահար: «Մերսեդես-C» մակնիշի 29 ՕՕ 754 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթեւեկելի մասից եւ ընկել ձորը, ինչի հետեւանքով «Մերսեդես-C» ավտոմեքենայի 9-ամյա ուղեւորը՝ Համբարձում Հարությունյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Գյումրիի Գ.Գյուլբենկյանի անվան վիրաբուժական հիվանդանոց:
Փրկարարները ավտոմեքենայից դուրս են բերել վարորդ Բենիամին Սարգսյանի դին: