Լրահոս
Օրվա լրահոսը

Վտանգավոր շերտավորում

Հոկտեմբեր 22,2011 00:00

  Հասարակությունների ներսում առաջացող բոլոր տեսակի բեւեռացումները հիմնականում տվյալ պահի տնտեսական ֆորմացիայի ծնունդ են: Դրանցից առավել ընդգծված են նրա ունեւոր եւ չունեւոր շերտերը: Հայ հասարակության մեջ նույնպես առկա են նույնատիպ շերտավորումներ, որոնց միջեւ արդեն իսկ լռելյայն Ճեւավորվել է որոշակի անհանդուրժողականության մթնոլորտ: Մեր երկրի տնտեսության մեջ ձեւավորվել է ոչ մի կանոնի չենթարկվող` այսպես կոչված վայրի կապիտալիզմ, որը բազմապիսի հակասություններ է ծնել այդ երկու շերտերի միջեւ: Խոսքը գնում է շատ զգայուն հարցերի մի փնջի մասին, որոնցից որեւէ մեկի ոչ ճիշտ լուծումն անգամ կարող է անդառնալի հետեւանքներ ունենալ եկող մի շարք սերունդների համար: Աշխարհի համարյա բոլոր երկրներն են անցել այս ճանապարհով եւ այս պահին էլ նրանցից շատերում` այդ նույն շերտերի միջեւ առկա են հակամարտությունների որոշակի դրսեւորումներ: Սակայն այդ երկրներում նորմալ տնտեսական համակարգերի առկայությունը էականորեն մեղմում է հնարավոր հասարակական լարվածությունները, ինչի պակասը, ցավոք, մեզ մոտ խստորեն զգացվում է: Այդ իսկ պատճառով, եթե նշված հարցի կարգավորման ուղղությամբ համակարգված միջոցառումներ չիրականացվեն նաեւ մեր երկրում, ապա անխուսափելի կլինեն հասարակական լուրջ ցնցումները: Այդ շերտերի միջեւ համարյա մշտապես գոյություն ունեցող բազմաթիվ հակասություններից միայն մեկի` անհանդուրժողականության գոյությունը,  բավարար է հասկանալու համար, թե իրականում ինչ անջրպետ է առաջացել այդ երկու շերտերի միջեւ: Անհանդուրժողականության դրսեւորումներ, իհարկե` համարյա ամենուրեք կան, սակայն մեր դեպքում՝ այն հղի է մարդկային, սոցիալական, տնտեսական, բարոյական եւ հասարակական ծանր հետեւանքներով: Մասնավորապես, որպես անհանդուրժողականության ուղղակի հետեւանք, կուզենայի նշել շատ ցավոտ` Աստծո կամքին, բնության օրենքներին խիստ հակառակ մի երեւույթի մասին: Այսօր մեր հասարակության պաշտոնյա եւ‚ ունեւոր շերտերում` չհաշված բացառությունները, միայն իրար մեջ են աղջիկ-տղա ամուսնացնում, որից էլ որպես ուղղակի հետեւանք` չունեւորներն էլ իրար մեջ: Այս իրողությունն ինքնին չափազանց արտառոց  եւ  բնության ոչ մի կանոնի չենթարկվող երեւույթ է եւ անհնար է՝ որեւէ նորմալ մտածող էակ դրան անտարբեր վերաբերվի: Սա այն իրավիճակն է, երբ առանց վարանելու` դիմում եմ իմ ազգակից պաշտոնյաներին եւ ունեւորներին. սիրելի պաշտոնյաներ  եւ ունեւորներ, եթե դրա անհրաժեշտությունը լիներ, ապա ամենազոր եւ‚ ամենաստեղծ Տերը ձեր երեխաների ծնունդը արարելիս` նրանց ճակատներին կամ մարմնի այլ մասերին կդրոշմեր պ.ու. (պաշտոնյա, ունեւոր) տառերը, որոնցով նրանք կտարբերվեին մյուսներից եւ հասունանալով, ամուսնության ժամանակ` առանց դժվարության ընտրություն կկատարեին միայն միմյանց միջեւ: Այնպես որ, նման քայլերը խիստ անբնական են  առաջին հերթին վնասում են միայն ու միայն ձեր սիրելի երեխաներին: Ասվածն ավելի պարզորոշ պատկերացնելու համար նշենք, որ դա նույնն է` մեղուներին արգելվի` որոշակի հեռավորությունից այն կողմ թռչել եւ  փորձել այնտեղից նեկտար բերել: Անկեղծ ասած, ինձ հայտնի չէ, թե մոլորակի վրա ապրող այլ ժողովուրդների մոտ նույնպես ամուսնությունների այսպիսի շերտավորում կա, թե՝ ոչ, սակայն մի բան ակնհայտ է. ավելի ոչ աստվածահաճո, ավելի անբնական վիճակ հնարավոր չէ երեւակայել: Ստացվում է, որ պաշտոնը, հարստությունը եւ նման կարգի այլ հանգամանքները մարդուն մղում են այնպիսի արարքների, որոնց արդյունքում կարող է լրիվ վտանգվել սերունդների ձեւավորման, բազմացման եւ զարգացման բնական, դինամիկ հավասարակշռությունը: Այստեղ հարց է առաջանում. միղžթե համեմատելի արժեքներ են պաշտոնը, հարստությունը եւ զուտ արհեստականորեն` մարդկային գենետիկայի խախտմամբ, իրարից տարանջատված շերտերի ներսում ամուսնություններով պայմանավորված երեխաների ծնունդը: Ոչ, եւ հազար անգամ ոչ: Արդյո՞ք զարմանալի չէ, որ հայ մարդու միտքն իր զավակին առնչվող հարցերում շատ հաճախ այնքան է կուրանում, որ նա երբեմն մոռանում է հետեւյալ պարզ ճշմարտությունը` երեխաների ծնունդը եւ նրանց հետագա ամբողջ կյանքը` միմիայն Աստծո կամքով է պայմանավորված: Մյուս կողմից, հիմնավորապես հավատալով մեր ժողովրդի իմաստնությանը, միասնաբար կարող ենք ամեն ինչ անել, որպեսզի այդ շերտավորումը ոչ միայն չխորանա, այլ աստիճանաբար տարրալուծվի եւ ժողովրդագրական վիճակը  հնարավորինղզ մոտեցնենք` գոնե 1988թ. պատկերին: Հակառակ պարագայում, նույն ժողովրդագրական համայնապատկերում կունենանք այնպիսի խայտառակ աղավաղումներ, որոնք նույնիսկ կասկածի տակ կդնեն մեր ժողովրդի` որպես ազգ գոյատեւելու, ապրելու, արարելու արժանապատիվ իրավունքը եւ հնարավորությունը: Այս ամենի արդյունքում, հանգում ենք հետեւյալ եզրահանգմանը. նշված հակասությունների հաղթահարման իրատեսական եւ  ամենախելամիտ ճանապարհն այդ շերտերի` միմյանց  հանդեպ հանդուրժողականության վերականգնումն է: Եվ այստեղ հերթական անգամ անհնար է չհիշել մեծն Չարենցի հայտնի ձեւակերպումը. «Ով հայ ժողովուրդ, քո միակ փրկությունը` քո հավաքական միասնության մեջ է», որն էլ հենց նշված գերխնդրի լուծման լավագույն բանաձեւն է: Ակնհայտ է, որ վերեւում ասվածը հնարավոր կլինի իրագործել միայն ու միայն այն դեպքում, եթե այդ շերտերը երկուստեք փորձեն փրկել ստեղծված վիճակը: Հակառակ պարագայում, որպես վիճակի անխուսափելի հետեւանք` ունեւոր շերտը պետք է փորձի լուծել շերտավորումը լիարժեք  դարձնող մի քանի հարակից խնդիրներ եւս: Նրանք պետք է շերտավորմանը համահունչ, նույն այդ շերտերի միջեւ  «արդար եւ համամասնորեն» բաժանեն նաեւ մեր անկախ եւ  ժողովրդավարական երկրի օդային տարածքը, տրանսպորտային ճանապարհները, դպրոցները, բուհերը եւ նմանատիպ շատ ու շատ այլ բաներ: Միայն այս պարագայում, իրոք, կարող է խոսք գնալ «մարդավարի» եւ «նամուսով» շերտավորման մասին, քանզի հնուց եկող հայտնի իրողություն կա. հայը ինչ-որ բան  կամ նամուսով` մարդավարի է անում, կամ ոչինչ չի անում: Մի պահ ենթադրենք ներքին կյանքում այդպիսի մոտեցումը ձեռնտու է նրանց, բայց չէ՞ որ արտաքին մարտահրավերների պայմաններում իրավիճակը լրիվ այլ է  եւ  այդ դեպքում իրենք նույնպես կկորցնեն` այն էլ էապես շատ: Ուստի տրամաբանական է, որ նման դեպքում` իրավիճակը պետք է թելադրի եղած շերտավորման աստիճանական կազմալուծումը: Այդ իսկ պատճառով, խնդիրը դրվում է այսպես. կամ ոչ ճիշտ կողմնորոշման հետեւանքով ունեւոր շերտը կկորցնի իր բաժինը` դրանով կորցնելով շատ, կամ միասնական ուժերով կպահպանվի ընդհանուրը` կորցնելով համեմատաբար քիչ: Կարծում եմ, որ այս գերխնդրի լուծման սահուն, ցնցումներից զերծ, ողջամիտ ճանապարհներից մեկն այդ երկու շերտերի երեխաների շիտակ եւ ջերմ շփումների միջոցով` նրանց ծնողների միջեւ նորմալ հարաբերությունների վերահաստատումն է: Այս տողերը գրելիս, ակամա հիշեցի իմ սիրիահայ մտերիմներից մեկի պատմածը. Սիրիայի երբեմնի պաշտպանության նախարարներից մեկի ուսանողուհի աղջկա` ամեն անգամ լսարան մտնելուն պես, համակուրսեցի տղաները եւ աղջիկները խուսափողաբար հեռանում էին նրանից, քանի որ տեսնում էին, թե ինչ ավտոմեքենաներով եւ ինչ ամրակազմ զինվորների ուղեկցությամբ է նա դասի գալիս: Այս երեւուղբթը որոշակի ժամանակ կրկնվելուց հետո, ուսանողուհին այլեւս չի համակերպվում նման իրավիճակի` համակուրսեցիների վերաբերմունքի հետ եւ ընտանիքում հարցը դնում է ուղիղ. կամ լուծել այդ հարցը, կամ ինքն այլեւս դասի չի գնա: Նախարար հայրը պարտադրված գտնում է հարցի ամենաճիշտ եւ  ամենակարճ լուծումը: Մի օր նա մոտենում է աղջկա համակուրսեցիներին եւ ուղղակի առաջարկում. «իմ աղջիկը ձեր նման սովորական մարդ է, ուստի խնդրում եմ մի խուսափեք նրանից: Խոսեք, պարեք, զրուցեք, կիսվեք, վիճեք՝ նրա հետ եւս, իսկ եթե փոխադարձ զգացմունք կա` նույնիսկ համբուրվեք նրա հետ»: Նրա անմիջական եւ անկեղծ խոսքը շատ լավ է ընկալվում աղջկա համակուրսեցիների կողմից եւ այդ հարցը շատ արագ լուծվում է: Այս օրինակը պարզորոշ հուշում է, որ հեծանիվ հնարելու հարկ չկա եւ պետք է ընդամենը ջերմ ու մտերմիկ հարաբերություններ ստեղծել երկու շերտերի երեխաների միջեւ‚` ընդհուպ մինչեւ‚ ամուսնություններ, որի շնորհիվ` բնականաբար կնորմալանան նաեւ‚ նրանց ծնողների հարաբերությունները, որն էլ կդառնա ամուր եւ  ուժեղ հասարակության հավաքականության եւ միասնության արգասիքը:
                                                                                                                                   
 Հ.Գ.Հարգարժան մեծահարուստներ, հարուստներ, ունեւորներ, գաղտնիք բացած չենք լինի, եթե բարձրաձայնենք, որ նույն ազգի եւ  ժողովրդի մարդկանց միջեւ ‚ բոլոր տեսակի շերտավորումներն իրականում արհեստածին են, քանզի նրանց բոլորի երակներում հոսում է նույն արյունը: Իսկ մարդու տեսակը` իր բազմաթիվ առանձնահատկություններով հանդերձ, որոշվում է միմիայն իր արյունով:  

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել