Լրահոս
Օրվա լրահոսը

11 ԵՐԵԽԱ ՎԵՐԱԴԱՐՁԵԼ Է ԿԵՆՍԱԲԱՆԱԿԱՆ ԸՆՏԱՆԻՔ

Հոկտեմբեր 22,2011 00:00

Տավուշի մարզպետարանից տեղեկացանք, որ Վորլդ Վիժն (World Vision) կազմակերպությունն ու մարզպետարանը «Շահագրգիռ կողմերը միասին հանուն Հայաստանում երեխաների պաշտպանության համակարգի հզորացման» ծրագրով իրականացրել են Դիլիջանի երեխաների խնամքի եւ պաշտպանության գիշերօթիկ հաստատության թվով 11 սաների ընտանիքների կենսապայմանների ուսումնասիրություն: Հետո նշված 11 ընտանիքին տրամադրել են տարատեսակ տնտեսական եւ հումանիտար աջակցություն, որի արդյունքում զգալիորեն բարելավվել է նրանց սոցիալական վիճակը եւ պայմաններ ստեղծվել երեխաների խնամքը ընտանիքում կազմակերպելու համար:
Այս ամենի արդյունքում այս սեպտեմբերին գիշերօթիկ հաստատություն հաճախող 11 երեխա վերադարձել է իր կենսաբանական ընտանիք:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել