Լրահոս
Օրվա լրահոսը

ԻՐԱԿԱՆ ՍԱՐՍԱՓՆԵՐԻ ԱԿԱՆԱՏԵՍԸ

Հոկտեմբեր 22,2011 00:00

\"\"Մեծ եղեռնի 95-ամյա տարելիցին եւ Հայրենական պատերազմի հաղթանակի 65-ամյակին նվիրված լույս է տեսել Հովհաննես Կարապետյանի (Օնիկ Յուսուֆ) «Վերածնված կյանք մը» վավերագրական գիրքը: Հեղինակը տարիներ առաջ կնքել է իր մահկանացուն: Նրա սեւագիր գիրքը, որը պատրաստ էր հրատարակության, տպագրվել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախաձեռնությամբ: Եղեռնից հրաշքով փրկված Հովհաննես Կարապետյանը ներկայացնում է իր ծննդավայրի՝ Ադաբազարի հայության կյանքը, տեղահանությունը: «Անցյալը ճիշտ իմանալով՝ հեշտ կլինի ներկան արժեւորել եւ կարողանալ գնահատել. այդպես մեր երիտասարդության համար հեշտ կլինի ապրելը: Ահա թե ինչու ձեռնարկեցի իմ հիշողություններն անցյալի մասին գրի առնելը, իմ տեսածն ու լսածը երիտասարդությանը ներկայացնելը», գրել էր Հովհաննես Կարապետյանը: Մեկ շնչով կարդացվող այս հուշագրությունն ուղեկցվում է բացառիկ լուսանկարներով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել