Լրահոս
Օրվա լրահոսը

Բջջային պայքար ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ

Հոկտեմբեր 22,2011 00:00

\"\"VivaCell-MTS եւ Orange բջջային օպերատորները Հայկական Կարմիր խաչի (ՀԿԽԸ) եւ ԱՄՆ Խաղաղության կորպուսի հայաստանյան գրասենյակի հետ միասին՝ ձեռնարկում են դարի չարիք հանդիսացող ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելմանն ուղղված համատեղ գործողություններ: Երեկ ՀԿԽԸ-ում հրավիրված ասուլիսում VivaCell-MTS-ի, Orange-ի, ՀԿԽԸ եւ ԱՄՆ Խաղաղության կորպուսի հայաստանյան գրասենյակի ղեկավարներն ազդարարեցին դարի չարիք հանդիսացող ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելմանն ուղղված համատեղ գործողությունների «Բջջային կարճ հաղորդագրությունների տեղեկատվական թեժ գիծ» ծրագրի մեկնարկը: Ծրագրի նպատակն է անդրադառնալ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի վերաբերյալ ազգաբնակչության իրազեկվածության խնդրին, արձագանքել հարցերին եւ նվազեցնել ՄԻԱՎ վարակի վերաբերյալ ոչ լիարժեք տեղեկատվության տարածումը, խարանն ու խտրականությունը: Նշենք, որ VivaCell-MTS-ի եւ Orange-ի բաժանորդները 6428 կարճ համարին կարող են հարցեր ուղղել՝ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ին առնչվող տեղեկատվություն ստանալու համար:
VivaCell-MTS-ի Գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը կարեւորեց նման ծրագրի մեկնարկը եւ նշեց՝ «ՁԻԱՀ-ի դեմ երկարատեւ պայքարում մենք եւս մեկ անգամ ձեռք ենք մեկնում Հայկական Կարմիր խաչի ընկերությանը: Հույս ունենք, որ այս նոր նախաձեռնությունը՝ SMS տեղեկատվական գիծը, կօգնի կանխել անիրազեկությունը եւ փոխել մարդկանց կենսակերպը: Կուզենայի նաեւ կոչ անել հայաստանյան մասնավոր հատվածի ներկայացուցիչներին՝ միանալու մեր նախաձեռնությանը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել