Լրահոս
Օրվա լրահոսը

«ՍՏԱՏԻԿ IP-ՀԱՍՑԵՆ»՝ ՄՇՏԱԿԱՆ ՀԱՍՑԵ

Հոկտեմբեր 22,2011 00:00

«ԱրմենՏելը» Hi-Line բաժանորդների համար առաջարկում է «Ստատիկ IP-հասցե» ծառայությունը: Այն նախատեսված է Hi-Line ծառայության անսահմանափակ սակագնային փաթեթների (բացառությամբ «Մեգա+» ՍՓ) բաժանորդ հանդիսացող ֆիզիկական եւ իրավաբանական անձանց համար: «Ստատիկ IP-հասցե» ծառայությունն ապահովում է համակարգչի մշտական էլեկտրոնային հասցե, որը չի փոխվում համակարգի վերաբեռնավորման կամ ինտերնետին վերամիացման դեպքում: Այն կտրամադրվի ինչպես նոր, այնպես էլ գործող բաժանորդներին՝ գրավոր դիմումի հիման վրա: Ծառայության ակտիվացումն անվճար է, իսկ ամսական բաժանորդավճարը կազմում է 500 դրամ:
«Ծառայությունը հատկապես հարմար է այն բաժանորդներին, ում անհրաժեշտ է առանց դժվարության ապահովել իրենց համակարգչի հեռահար հասանելիությունը, կիրառել մասնագիտացված ծառայություններ կամ խաղեր, որոնք պահանջում են ստատիկ IP-հասցեներ: Այն հնարավորություն կընձեռի մեր բաժանորդներին առավելագույն արդյունավետությամբ եւ հարմարավետությամբ օգտվել ինտերնետից տանը կամ աշխատանքի վայրում»,- նշեց «ԱրմենՏել» ՓԲԸ գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:
Նշենք, որ բաժանորդային վարձ չի գանձվում իրավաբանական անձ հանդիսացող բաժանորդներից, որոնք օգտվում են 1024 կբիթ/վ եւ ավելի արագությամբ անսահմանափակ սակագնային փաթեթներից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել