NEW
Կրակովում կայացած 82-րդ համաժողովում Շախմատի միջազգային ֆեդերացիան միջազգային վարպետի կոչում է շնորհել Լանա Աղաբեկյանին: Վահագն Խաչատրյանը ստացել է միջազգային, Նունե Վարդանյանը՝ միջազգային մրցավարի կոչում: Այս մասին տեղեկացնում է «Armchess.am»-ը:
Իսկ «e3e5.com»-ի փոխանցմամբ՝ Սանկտ Պետերբուրգում ավարտված Չիգորինի հուշամրցաշարում ռուսաստանցի Ալինա Բալայանը լրացրել է կանանց գրոսմայստերի նորմա: