Լրահոս
Օրվա լրահոսը

ԹԱԳՈՒՀԻՆ ԿԾՆՎԻ ՏԻՐԱՆԱՅՈՒՄ

Հոկտեմբեր 21,2011 00:00

ՖԻԴԵ-ի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ շախմատի գործող թագուհի Հու Յիֆանը (Չինաստան) չեմպիոնական տիտղոսը պաշտպանելու է Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում: Գահի համար նրան ձեռնոց է նետել Համփի Կոներուն (Հնդկաստան): Նրանց միջեւ նոյեմբերի 14-ին մեկնարկող մրցամարտը բաղկացած է լինելու 10 պարտիայից եւ մրցակիցները յուրաքանչյուր երկու տուրից հետո մեկ օր հանգստանալու են: Հավասար միավորների առկայության դեպքում նոյեմբերի 30-ին կայանալու է թայ-բրեք՝ արագ շախմատի չորս պարտիա (25-ական րոպե, գումարած 10 վայրկյան): Անհրաժեշտության դեպքում կանցկացվի բլից մրցաշար եւ եթե այդ ժամանակ էլ հաղթողն ի հայտ չգա, կկազմակերպվի, այսպես կոչված, արմագեդոն՝ «մահվան մրցամարտ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել