Սերբիայում ընթացող ֆուտբոլի մինչեւ 17 տարեկանների Եվրոպայի առաջնության խմբային մրցաշարում Հայաստանի հավաքականը երեք միավորով մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականում է: Նույնքան միավոր ունի նաեւ Ուելսը, որը խփած գնդակների քանակով է զիջում մեր տղաներին: Իսկ խմբի չորրորդ մասնակիցը՝ Լիտվան, միայն պարտություններ է կրել: Այսօր եզրափակիչ տուրում մեր տղաները հանդիպում են երկու պարտություն կրած եւ մրցաշարային աղյուսակը զրո միավորով եզրափակող լիտվացիների հետ, իսկ Սերբիան ընդունում է Ուելսին: Հաջորդ փուլ անցնելու համար մեր թիմին միայն հաղթանակ է հարկավոր: Կանոնակարգի համաձայն, հաջորդ փուլում պայքարը շարունակելու իրավունք ստանում են խմբում առաջին երկու տեղերը գրավող հավաքականները: