Այսօր Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական եւ «Միկա» ՄԱ մարզադաշտերում մեկնարկում է ֆուտբոլի մինչեւ 19 տարեկանների Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարը, որին մասնակցում են Հայաստանի, Սլովակիայի, Հունաստանի եւ Անդորրայի այդ տարիքային խմբի հավաքականները: Մրցաշարին նախապատրաստվող մեր ընտրանին ուսումնամարզական հավաքն անցկացնում է ֆուտբոլի ակադեմիայում: Հավաքականի գլխավոր մարզիչ Վարազդատ Ավետիսյանը հրավիրել է 23 ֆուտբոլիստի: Մեր թիմը մեկնարկային հանդիպումն անցկացնելու է Հանրապետականում՝ ժամը 16-ին՝ մրցելով Սլովակիայի հետ: Նույն օրը հանդիպում են նաեւ Հունաստանն ու Անդորրան: Մրցումային մյուս օրերն են.
Հոկտեմբերի 23
Հայաստան-Հունաստան
Սլովակիա-Անդորրա
Հոկտեմբերի 26
Անդորրա-Հայաստան
Հունաստան-Սլովակիա: