Լրահոս
Օրվա լրահոսը

ՆՈՐ ԱՌԱՋԱՐԿ՝ «ԱՐՄԵՆՏԵԼԻՑ»

Հոկտեմբեր 21,2011 00:00

«ԱրմենՏելը» հայտարարում է Hi-Line ծառայության «Մեգա Best» 512կբ/վ թողունակությամբ նոր անսահմանափակ սակագնային փաթեթի ներդրման մասին: Վերը նշված անսահմանափակ ՍՓ-ի ամսավճարը կազմում է 3000 դրամ: Ֆիզիկական եւ իրավաբանական անձինք, կնքելով համապատասխան պայմանագիր, կստանան անվճար ADSL-մոդեմ եւ ծառայությունից առաջին ամիսն անվճար օգտվելու հնարավորություն:
«Մեգա Best» անսահմանափակ սակագնային փաթեթին կարող են միանալ ինչպես նոր, այնպես էլ հին բաժանորդները, եթե վերջիններիս մոտ ավարտվել է գործող պայմանագրով նախատեսված պայմանագիրը չխզելու ժամկետը: Պայմանագրի գործողության ողջ ընթացքում բաժանորդը կարող է վերակնքել իր պայմանագիրը եւ անցնել դեպի ավելի բարձր արագություն ապահովող «Մեգա» սակագնային փաթեթ: Պայմանագրի կնքմանը հաջորդող 18 ամսվա ընթացքում ծառայությունից հրաժարվելու դեպքում բաժանորդը վճարում է «Մեգա Best» սակագնային փաթեթի եւ Hi-Line 512 սակագնային փաթեթի համար նախատեսված ամսավճարների տարբերությունը՝ օգտագործման ժամանակահատվածի համար, ինչպես նաեւ մոդեմի արժեքը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել