NEW
ՊՆ ՔՆՆՉԱԿԱՆԸ ՏԵՂԵԿԱՑՆՈՒՄ Է
2011թ. հոկտեմբերի 9-ին ԼՂՀ N զորամասի ժամկետային զինծառայող, եֆրեյտոր Վլադիմիր Անդրանիկի Ասատրյանի մահվան փաստի առթիվ հարուցված քրեական գործով, հոկտեմբերի 20-ին ՀՀ քրեական օրենսգրքի 360 հոդվածի 1-ին մասով (զինծառայողին վիրավորանք հասցնելը` զինվորական ծառայության պարտականությունները կատարելու կապակցությամբ զինծառայողի պատիվն ու արժանապատվությունը անպարկեշտ ձեւով ստորացնելը մեկ այլ զինծառայողի կողմից) նախատեսված հանցագործության կասկածանքով ձերբակալվել է նույն զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Արմեն Մարտինի Զաքարյանը:
Մեկ այլ՝ ԼՂՀ N զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Ժորա Մկրտիչի Մկրտչյանին սուր փսիխոզ ախտորոշմամբ Երեւանի կայազորի զինվորական հոսպիտալի հոգեբուժական բաժանմունք տեղափոխելու փաստի առթիվ հարուցված քրեական գործով հոկտեմբերի 20-ին ՀՀ քրեական օրենսգրքի 359 հոդվածի 1-ին մասով (զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելը նրանց միջեւ ստորադասության հարաբերությունների բացակայության դեպքում, որն արտահայտվել է անձի պատիվն ու արժանապատվությունը ստորացնելով, նրան ծաղրուծանակի ենթարկելով կամ հալածելով կամ զուգորդվել է բռնություն գործադրելով) նախատեսված հանցագործության կասկածանքով ձերբակալվել է նույն զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Ալբերտ Ռաֆայելի Առաքելյանը:
Քրեական գործերի նախաքննությունը շարունակվում է: