NEW
Հոկտեմբերի 20-ին, ժամը 15.30-ին, «ՎԱԶ-2108» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Ներսիսյան փողոցի թիվ 7 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 16-ամյա մի աղջկա, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Իսկ Արարատի մարզի Նոր Կյանք գյուղի գյուղամիջյան ճանապարհին «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան բախվել էր մեկ այլ «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի, ինչի հետեւանքով վերջինիս վարորդը` 68-ամյա Եղիա Անդրեասյանը, տեղում մահացել է:
Կատարվում է քննություն: