Լրահոս
Օրվա լրահոսը

Ե՞րբ եւ որտե՞ղ կհուղարկավորվի Կադդաֆին եւ հողին կհանձնվի՞ արդյոք նրա աճյունը

Հոկտեմբեր 21,2011 20:22

Լիբիական ղեկավարության ներսում հակասություններ են ծագել երկրի նախկին առաջնորդ , նախօրեին սպանված Մուամմար Կադդաֆիի աճյունի ճակատագիրը որոշելու շուրջ: Այդ մասին հաղորդում է BBC-ին:

Ավելի վաղ  իշխանությունները խոստացել էին Կադդաֆիին հուղարկավորել իսլամական ավանդույթներին համապատասխան, որը ենթադրում է, որ դին որքան հնարավոր է արագ պետք է հողին հանձնվի: Սակայն Լիբիայի ազգային անցումային խորհրդի կառավարության անդամ՝ նավթային արդյունաբերության նախարար, Ալի Թարխունին հայտարարել է, թե հուղարկավորությունը կարող է հետաձգվել < մի քանի օրով>:  Նա reuters-ին փոխանցել է, թե արգելել է Միսրատայի դիահերձարանին բռնապետի դին որեւէ մեկին հանձնել: Բանն այն է, որ Կադդաֆիի ցեղակիցները, ըստ Ազգային անցումային խորհրդի հրամանատար Աբդել Մաջիդ Մլեհտայի, զինյալների հետ բանակցություններ են վարում իրենց առաջնորդի աճյունը ստանալու ուղղությամբ: Առայժմ պարզ չէ, թե որտեղ կթաղվի Կադդաֆիի  դին՝ Սիրթո՞ւմ, որտեղ նա սպանվել է հինգշաբթի օրը, Միսրաթայում՝ որտեղ տեղափոխել են նրա դին, թե՞ որեւէ այլ վայրում: Շրջանառության մեջ է դրվել նաեւ Կադդաֆիի աճյունը ծովը նետելու տարբերակը, ինչպես դա եղել է <Ալ-Քաիդայի> առաջնորդ Ուսամա բին Լադենի դեպքում՝ բացառելու համար նրա գերեզմանատեղին իր կողմանկիցների համար սրբատեղի դարձնելու հնարավորությունը:

Ի դեպ, թե՝ ինչպե՞ս է Կադդաֆին ընկել  իր թշնամիների ձեռքը, առայժմ մինչեւ վերջ հայտնի չէ: Դա արդեն որոշակի հարցեր է առաջացրել միջազգային հանրության շրջանում: Ընդսմին, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսսենը հայտարարել է, որ Կադդաֆիի մահը էականորեն մոտեցրել է Լիբիայում Հյուսիսատլանտյան դաշինքի ռազմական գործողությունների ավարտը:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31