NEW
ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության եւ «Հայկական ակնաբուժական նախագիծ» բարեգործական հիմնադրամի «Լույս հայի աչքերին» ծրագիրը հասել է Արագածոտնի մարզ:
Մարզպետարանից տեղեկացանք, որ հոկտեմբերի 18-21-ը շրջիկ մեքենան տեղակայվելու է Ծաղկահովիտ գյուղում, հոկտեմբերի 24-27-ը շարժական հիվանդանոցը կաշխատի Ապարանի, հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 3-ը՝ Թալինի տարածաշրջաններում: Նոյեմբերի 7-17-ը՝ Աշտարակ քաղաքում:
Հանրապետության լավագույն ակնաբույժներն են կատարում անհրաժեշտ բոլոր հետազոտությունները, տալիս մասնագիտական խորհրդատվություն, համապատասխան բուժում նշանակում:
18 տարեկանից բարձր, սոցիալապես անապահով հիվանդների համար ակնոցներն ու վիրահատությունները անվճար են:
«Հայկական ակնաբուժության նախագիծ» բարեգործական հիմնադրամի տնօրեն Նունե Եղիազարյանի տեղեկացմամբ, իրենք մարզում նախատեսում են տրամադրել շուրջ 800-1000 ակնոց եւ կատարել մոտ 150 վիրահատություն ու լազերային բուժում: