ժ.13.15
Ժամը 01.50-ին, ոստիկանության ծառայողները Աբովյան փողոցի թիվ 3 շենքի մոտից ճանապարհային երթեւեկության կանոնների խախտում կատարելու համար «ՎԱԶ-21010» մակնիշի ավտոմեքենայով բաժին են ներկայացրել վարորդին եւ 4 ուղեւորներին:
Ոստիկանների պահանջով նրանցից մեկը ներկայացրել է մետաղյա կռփազենք, իսկ մյուսը`պոլիէթիլենային տոպրակով փաթեթավորված, 4.9 գ ընդհանուր կշռով կանաչավուն զանգված եւ հայտնել, որ զանգվածը «մարիխուանա» տեսակի թմրամիջոց է, որն ինքը պատրաստել է հոկտեմբերի 19-ի երեկոյան «Էրեբունի» թանգարանին հարակից սարից հավաքված կանեփի բույսից եւ պահել իր անձնական օգտագործման համար:
Նշանակվել են դատատեխնիկական, դատաքիմիական եւ տոքսիկոքիմիական փորձաքննություններ: