ժ.13.10
ՀՀ ոստիկանության Մաշտոցի բաժին է դիմել «Շանթ» հեռուստաընկերության օպերատոր Էդուարդ Ներսիսյանը եւ հաղորդում տվել, որ հոկտեմբերի 17-ին, ժամը 21.00-ին, Դավիթաշենի 3-րդ փողոցի թիվ 35 տան մոտ, նկարահանումներից հետո, մի քանի անծանոթ անձինք վիճաբանել են իր եւ ընկերոջ` Սամվել Օհանյանի հետ, որի ժամանակ ձեռքերով եւ ոտքերով հարվածներ են հասցրել իրենց ու պատճառել վնասվածքներ:
Տուժողներին տրվել են դատաբժշկական փորձաքննության որոշումներ:
Կատարվում է հետաքննություն: