ժ.12.00
Հոկտեմբերի 19-ին`ժամը 15.58-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Արամ Խաչատրյան փողոցի թիվ 9 շենքի 28-րդ բնակարանի բնակիչը չի արձագանքում դռան եւ հեռախոսի զանգերին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել փրկարարական ուժերի վարչության հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը:
Իրավապահ մարմինների ներկայությամբ փրկարարները բացել են բնակարանի դուռը: Բնակարանում հայտնաբերվել է անօգնական վիճակում գտնվող,80-ամյա Կլարա Պալյանը. վերջինիս ցուցաբերելով առաջին բուժօգնություն` հանձնել են շտապօգնության աշխատակիցներին: