Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆուտբոլի աշխարհի գավաթի ընտրական փուլի «Բ» խմբում վարկանիշով 3-րդն ենք

Հոկտեմբեր 20,2011 00:00

\"\"Իսպանացի մրցավարն իր սեւ գործն արեց:

Երեկ Ֆուտբոլային ասոցիացիաների միջազգային միությունը (FIFA) հրապարակեց ազգային հավաքականների վարկանիշային դասակարգման հոկտեմբեր ամսվա ցուցակը, որում Հայաստանի ազգային հավաքականը զբաղեցնում է 46-րդ հորիզոնականը: Չնայած նախորդ ամսվա համեմատությամբ երկու քայլ նահանջ է արձանագրվել, սակայն մեր ընտրանին մնում է աշխարհի 50 առաջատար ֆուտբոլային տերությունների շարքում:
«ԵՎՐՈ 2012»-ի ընտրական փուլից հետո հայ ֆուտբոլասերների ուշադրությունն արդեն սեւեռվել է եկող տարվա աշնանը Բրազիլիայում մեկնարկող Աշխարհի գավաթի 2014 թվականի խաղարկության ընտրական մրցափուլի «Բ» խմբի մեր մրցակիցների վրա: Ֆավորիտը, միանշանակ, Իտալիան է, որը TOP 10-ում է եւ պահպանել է իր նախորդ՝ 6-րդ տեղը: Յոթ քայլ վեր է բարձրացել Դանիան, որն այժմ 11-րդն է եւ ընդհուպ մոտեցել է Իտալիային: Եթե մինչեւ հոկտեմբեր ամսվա ցուցակը հրապարակելը խմբում վարկանիշով երրորդը Չեխիայի Հանրապետությունն էր, երեկվանից այդ երկրի ընտրանին հանգրվանել է 48-րդ հորիզոնականում՝ երրորդի դիրքը զիջելով Հայաստանին: Մեր առաջիկա մրցակիցներից հոկտեմբեր ամսվա ամենաանհաջողակը 75-րդ տեղում հայտնված Բուլղարիան է, որի ետընթացը կազմել է ամբողջ 20 աստիճան: Նահանջից՝ չորս հորիզոնական, չի խուսափել նաեւ ետնապահը՝ Մալթան, որն այս ամիս 158-րդ ֆուտբոլային երկիրն է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել