Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՆՎԵՐ՝ ՄԱՅՐ ԱԹՈՌԻՆ

Հոկտեմբեր 20,2011 00:00

\"\"Պետերբուրգցի ճարտարապետ, «Մ. Աթայանց ճարտարապետական արվեստանոցի» տնօրեն Մաքսիմ Աթայանցը վերջերս Ն.Ս.Օ.Տ.Տ. Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին է նվիրել 17-րդ դարի բացառիկ հրատարակություն՝ հայկական պետականության, քաղաքականության եւ եկեղեցու մասին: Այն լույս է տեսել 1665թ.՝ լատիներեն, աստվածաբանության դոկտոր Մարտինուս Կեմպիուսի դիսերտացիան է: Ինչ վերաբերում է Մ. Աթայանցին, նա հայտնի է ոչ միայն որպես դասական մտածողությամբ ճարտարապետ, այլեւ հետաքրքիր նկարիչ եւ գրաֆիկական շարքի հեղինակ: Աթայանցի աշխատանքները պահպանվում են ՌԴ ազգային գրադարանի, Ուելսի արքայազնի, Նոտրդամի համալսարանի հավաքածուներում ու պահոցներում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել