Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՆՈՐ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՀԱՆԴԵՍ՝ ARTERIA.AM

Հոկտեմբեր 20,2011 00:00

Երեկ «Խնկո Ապոր» անվան ազգային մանկական գրադարանում տեղի ունեցավ «Արտերիա» մշակութային-քննադատական կայքի շնորհանդեսը: www.arteria.am կայք-ամսագիրը, որը գործում է արդեն երկու ամիս, ստեղծվել է «Հայ գրքի կենտրոն» մշակութային հ/կ-ի կողմից՝ «Եվրասիա» համագործակցության հիմնադրամի եւ Շվեդիայի միջազգային զարգացման գործակալության աջակցությամբ: Ինչպես նշեց «Եվրասիա» համագործակցության հիմնադրամի տնօրեն Գեւորգ Տեր-Գաբրիելյանը, առանց քննադատության գրողը կամ արվեստագետը չի իմանա իր անելիքը. «Մարդիկ պետք է ազատ արտահայտվեն, թե որ գործն են իրենք հավանում, եւ որը՝ ոչ»: Նա հավելեց, որ էլեկտրոնային տարբերակով պարբերականն ավելի մնայուն է: Խմբագիրներից արվեստագետ Վարդան Ազատյանը տեղեկացրեց, որ կայքը բաղկացած է 4 բաժիններից, որոնք ղեկավարում են տարբեր սկզբունքներ ունեցող խմբագիրներ. «Նման կայքի կարիք վաղուց էր զգացվում, քանի որ ընթերցողներին հետաքրքրում են քննադատական կայքերը»: Կոմիքսների բաժնի խմբագիր Լեւոն Գյուլխասյանի խոսքերով՝ տվյալ ժանրը մեզանում այնքան էլ զարգացած չէ, բացի այդ՝ կոմիքսն ունի առնչություն քննադատության հետ, քանի որ նկարի եւ տեքստի համադրությունն ավելի մեծ ազդեցություն է թողնում ընթերցողի վրա: Գրող Հակոբ Մովսեսի կարծիքով՝ մշակույթի համար բարենպաստ պայմաններ չկան. «Նման կայքերը կարեւոր բաց ունեն լրացնելու»: Իսկ կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը կարեւորեց մշակութային կյանքի առկայությունը մեզանում, մշակույթի շուրջ մտքերի ծավալումը եւ խնդիրների արծարծումը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել